Թուրքիա ուղևորվող ռուսական նավը Սև ծովում խորտակվել է
Ռուսաստանից դեպի Թուրքիա ուղևորվող նավը Սև ծովում խորտակվել է: Ըստ թուրքական «Սոնդաքիքա» լրատվական կայքի՝ նավում եղել է 12 մարդ, որոնցից 5-ը փրկվել են, իսկ 7-ի մասին դեռ տեղեկություն չկա։
Ըստ աղբյուրի՝ ուղևորներից 2-ը եղել են ռուսներ, 9-ը ուկրաինացիներ, իսկ մեկը՝ Վրաստանի քաղաքացի։
Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության Ղրիմի վարչության պետ Վլադիմիր Իվանովը հայտնել է, որ փրկվածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։ Նա նաև նշել է, որ եղանակային վատ պայմանները խոչընդոտում են ջրում մնացածներին փրկելու համար տարվող աշխատանքները։
Աղբյուր` Ermenihaber.am

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են