Փաշինյանն իր նստած տարիներն ուզում է փոխհատուցել Քոչարյանից. մեդիափորձագետ
«Փաշինյանը ժամանակին բացեց պանդորայի արկղը՝ ասելով, որ երեխան կարող է ծնողին չլսել, ուսանողը՝ դասախոսին, բոլոր հարցերը կարող են փողոց փակելով լուծել: Մարդկանց ասվել է՝ ինչ ուզում եք արեք, իջևանցիներն էլ արել են՝ ինչ ուզել են»,-լրագրողների հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:
Մեդիափորձագետը նշեց, որ մարդու իրավունքների պաշտպանները իշխանության շահերն են պաշտպանում, հետևաբար Իջևանի դեպքերի ժամանակ հնարավոր չեղավ տեսնել՝ իրավաբանորեն ինչքանով էր անհամաչափ ուժի կիրառումը եղել. «Այստեղ սիմվոլեիզմի պահ կա, որ այս ամեն ինչը տեղի ունեցավ Փաշինյանի ծննդավայրում: Փաստորեն դժգհության ալիք, որը տարավ բախումները այնտեղ էր, որտեղ Փաշինյանը, կարծես թե, խնդիր չպետք է ունենար և վատ էր, որ ուժը՝ դուբինկան կիրառվեց իր հայրենակիցների հանդեպ»,-ասաց Քոչարյանը:
«Այնպիսի տպավորություն է, որ Նիկոլ Փաշինյանի մոտ իդեա ֆիքսն է շատ արագ տեսնել Ռոբերտ Քոչարյանին դատված. իր նստած տարիներն ուզում է փոխհատուցել Քոչարյանից, որովհետև ամեն անգամ, երբ որ Քոչարյանի օգտին դատական որոշում է ընդունվում՝ ջղաձգվում է»,-լրագրողների հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:
Ըստ մեդիափորձագետի կա անձնական դրդրապատճառ Նիկոլ Փաշինյանի կողմից, որ Ռոբերտ Քոչարյանը նստի. «Այն ինչ կատարավում է դատական համակարգի հետ առնվազն խայտառակություն է»,- ասաց Քոչարյանը:
«Փաշինյանը և նրա շրջապատը վստահ չեն, որ ՍԴ-ն Ռոբերտ Քոչարյանի գործով այն որոշումը կընդունի, որը ձեռնտու է Փաշինյանին և դրա համար բոլոր օրինական և ոչ օրինական ձևերով փորձում են ՍԴ-ն իրենց տակ վերցնել»,-լրագրողների հետ զրույցում ասաց մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը:
Մեդիափորձագետը նշեց, որ ամենայն հավանականությամբ փորձ կարվի նախագահի պաշտոնը փաշինյանական թևի տակ դնելը և մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը, որովհետև այդ կառույցները ղեկավարում են ոչ իրենց մարդիկ:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ