Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթները ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարը ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը. ուղիղ «Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոն Եվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասին Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կուղեկցի» Հորմուզի նեղուցում արգելափակված նավերին Ադրբեջանի տարածքով Հայաստան կներմուծվի պարարտանյութի նոր խմբաքանակ Ալիևը տեսակապով կմիանա ԵՔՀ գագաթնաժողովին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ Մակրոն Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում

Նոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթներըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը. ուղիղ«Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոնԵվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասինԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կուղեկցի» Հորմուզի նեղուցում արգելափակված նավերինԱդրբեջանի տարածքով Հայաստան կներմուծվի պարարտանյութի նոր խմբաքանակԱլիևը տեսակապով կմիանա ԵՔՀ գագաթնաժողովինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ ՄակրոնԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԹուրքիայի փոխնախագահը ժամանեց ԵրևանԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումները՝ ամփոփԲելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ ԵրևանումԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղԵրևանում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովըԻսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ԹուրքիայումԻտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ ՌյուտենՎարչապետ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահը զբոսնում են Երևանի կենտրոնումՀայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներըԿանադայի վարչապետը ժամանել է ՀայաստանՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահըՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե ՀաասըԿիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը
Հայաստան

Հուսանք Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրգործով ՍԴ-ն կընդունի որոշում, որն այս կատակերգության վերջը կտա․ ֆրանսահայ փաստաբան

Եվրոպական տեսակետից այս քրեական վարույթն այլևս ավարտված է և այս գործի յուրահատկությունը նրանում է, որ քաղաքական գործընթաց է․ այսօր հրավիրված ասուլիսին նման տեսակետ հայտնեց ֆրանսահայ փաստաբան Սևակ Թորոսյանը՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դատավարությանը։

Ըստ նրա, վարչապետն էր պահանջել Քոչարյանի կալանավորումը։ «Չգիտեմ ով է պահանջել դատավորի նկատմամբ խուզարկության գործընթացը. սա իրապես քաղաքական խնդիր է»,-ասաց նա։

Փաստաբանը նշեց, որ այս դատավարության մեկ տարվա ընթացքում ՄԻԵԴ-ի խարտիայի նկատմամբ շատ ոտնձգություններ են տեղի ունեցել, բայց դրա գագաթնակետը եղավ այն պահը, երբ դատավորը թույլ չտվեց փաստաբանին ելույթ ունենալ։

«Դատախազը պահանջեց պարոն Քոչարյանի կալանավորումը, մեղադրյալն ունեցավ իր խոսքի իրավունքը, և երրորդ էտապը պաշտպանի խոսքն էր, իսկ դատավորն արգելեց նրան խոսք վերցնել։ Նույնիսկ դիկտատուրաններում նման բան գոյություն չունի, որովհետև դիկտատուրայի պարագայում բոլորը խաղում են իրենց դերը այդ կատակերգության մեջ, բայց այն, ինչ տեղի ունեցավ ՀՀ-ում, պատմական նշանակության էր, և քրեական դատավարությունը իմաստազրկվեց»,-ասաց նա։

Ֆրանսահայ փաստաբանը նշեց, որ Քոչարյանի այս մեկ տարվա դատավարության ընթացակարգին հետևելով՝ խախտումների 4 հիմնական փուլ են արձանագրել։

Ըստ նրա, առաջինը Քոչարյանի կալանավորումն էր՝ ելնելով հեռախոսային խոսակցություններից։

«Դատավորին պարտադրվեց պարոն Քոչարյանի խափանման միջոց ընտրել կալանավորումը. ուզի դատավորը, թե ոչ՝ դա առաջին փուլն էր։ Երկրորդ փուլն այն էր, երբ կալանքից ազատումից հետո եղավ վարչապետի հրահանգը դատարանների դռները փակելու, որն ուղիղ ազդեցություն էր իրավական համակարգի վրա»,-ասաց նա: Սևակ Թորոսյանը նշեց, որ երրորդ փուլը փաստաբանի ելույթ չունենալն էր և չորրորդը, որը նա բնորոշեց որպես զառանցանքի հասնող փուլ, դա վարույթ սկսելն էր այն դատարանի նկատմամբ, որը կալանքից ազատել էր Քոչարյանին»,-ասաց նա։

Փաստաբանը նշեց, որ իրավիճակը լույս է սփռում այնպիսի դատավարական իրավիճակի վրա, որը կարծում են, որ ավարտվել է. «Բայց այս ընթացակարգը դեռևս ավարտված չէ և այս չորս փուլերից յուրաքանչուրը հետևանք պետք է ունենար՝ նվազագույնը պատասխանատու անձանց տվյալ գործից ազատում, բայց ինձ թվում է, թե ՀՀ-ում բոլորը քնած են։ Դժվարությամբ եմ հասկանում մարդկանց իներտ վիճակն այսօր»,-ասաց նա։

Սևակ Թորոսյանը կարծիք հայտնեց, որ առաջիկայում կլինի անկախ դատավորների և ստրուկ դատավորների միջև պայքար. «Փորձ է արվել վախեցնել դատավորներին, և կտեսնենք անկախ դատավորների դիմադրությունն այս իրավիճակին: Կա՛մ այդ անկախ դատավորների պայքարը կհաղթանակի, կա՛մ ես որևէ ապագա չեմ տեսնում»,- ասաց նա։

Փաստաբանը հույս հայտնեց, որ կարիք չի լինի այս գործով ՄԻԵԴ-ի որոշում ունենալ ՀՀ-ի վերաբերյալ։ «Հուսանք ՍԴ-ն կընդունի որոշում, որն այս կատակերգության վերջը կտա»,-ասաց նա։