Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Նոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթները ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարը ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը. ուղիղ «Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոն Եվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասին Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կուղեկցի» Հորմուզի նեղուցում արգելափակված նավերին Ադրբեջանի տարածքով Հայաստան կներմուծվի պարարտանյութի նոր խմբաքանակ Ալիևը տեսակապով կմիանա ԵՔՀ գագաթնաժողովին ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ Մակրոն Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում

Նոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթներըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը. ուղիղ«Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոնԵվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասինԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կուղեկցի» Հորմուզի նեղուցում արգելափակված նավերինԱդրբեջանի տարածքով Հայաստան կներմուծվի պարարտանյութի նոր խմբաքանակԱլիևը տեսակապով կմիանա ԵՔՀ գագաթնաժողովինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ ՄակրոնԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԹուրքիայի փոխնախագահը ժամանեց ԵրևանԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումները՝ ամփոփԲելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ ԵրևանումԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղԵրևանում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովըԻսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ԹուրքիայումԻտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ ՌյուտենՎարչապետ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահը զբոսնում են Երևանի կենտրոնումՀայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներըԿանադայի վարչապետը ժամանել է ՀայաստանՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահըՀայաստան է ժամանել Լիխտենշտայնի իշխանապետության վարչապետ Բրիգիտտե ՀաասըԿիրանցի վերականգնված Սուրբ Երրորդություն եկեղեցու օծման արարողությունըՄիխայիլ Մուդրիկը հակադոպինգային կանոնները խախտելու համար որակազրկվել է 4 տարովՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի հերթական նիստԵվրոպական միությունը 8.55 միլիոն եվրո է հատկացրել կրթության ոլորտի բարեփոխումներին«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի նկատմամբ խափանման միջոց կիրառվել է կալանքը
Հայաստան

Կապտականաչ ջրիմուռների բուռն աճման շրջանն ավարտված է, բայց հնարավոր է լինի բռնկումների երկորդ ալիք

Կապտականաչ ջրիմուռի բուռն աճման շրջանն ավարտված է, բայց բնակլիմայական պայմաններից ելնելով` հնարավոր է լինի բռնկումների երկորդ ալիք․Tert.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրեն Վահե Գուլանյանը։

«Ջրիմուռների աճման շրջանը տևում է 15-ից 20 օր, որը հասնում է իր աճման պիկին, որից հետո մահացում և նստեցում է տեղի ունենում։ Նախորդ տարվա նույն երևույթի ժամանակ խոսել ենք և ձմռան ամիսններին դեռ կանխատեսել, որ այս տարի էլ բռնկում կլինի։ Հիմա մենք սպասում ենք, որ, հնարավոր է, լինի երկրորդ ալիք, կարող է և չլինել, ամբողջը կախված է բնակլիմայական պայմաններից, թե ինչ եղանակներ կլինեն, եթե քամիները, ալեկոծությունները շատ լինեն՝ երկրորդ ալիք չենք ունենա, եթե դա չլինի, ջերմաստիճանը բարձրանա, կունենանք երկրորդ ալիք»,- ասաց նա և նշեց, որ ներկայում ջերմաստիճանի ֆոնը բարձր է՝ հատկապես ջրի երկրորդ մակերևույթում։

«Ոչ միայն ՀՀ-ում, այլ աշխարհագրական հորիզոնում գտնվող գրեթե բոլոր՝ և՛ փակ, և՛ բաց ջրամբարներում դիտարկվում է ջրիմուռների բուռն աճման և զարգացման գործընթաց։ Պետք է ասել, որ այս գործընթացը չպետք է շփոթել ճահճացման և ծաղկման հետ, որովհետև դրանք մասնագիտական տեսնակյունից լրիվ այլ երևույթներ են, մենք այստեղ գործ ունենք կոնկրետ մեկ տեսակի մոնոտիպ բռնկման հետ»,- ասաց նա։

Վահե Գուլանյանը, անդրադառնալով ՀՀ ԳԱԱ Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանի այն հայտարարությանը, թե Սևանին նման վիճակին հասցնելու մեղավոր մարմինը Սևան ազգային պարկն է, պնդեց, որ պետք է խոսեն այն խնդիրներից, թե ինչի հետևանքով կարող է դիտարկվել նման երևույթը և հասկանալ, թե այդտեղ ազգային պարկն ինչ մեղավորություն կարող է ունենալ։

«Միանշանակ, այս երևույթի համար թիվ մեկ ահազանգը դա բարձր ջերմաստիճանն է, կա բարձր ջերմաստիճան՝ կլինի բռնկում, չկա՝ չի լինի, բայց, միևնույնն է, լճում կան նախադրյալներ բռնկման համար։ Իսկ որո՞նք են այդ նախադրյալները․ համար մեկը՝ 92 համայնք Սևանի ավազանում չունեն կոյուղագծեր։ Մենք ասել ենք` սոցիալ-տնտեսական փոփոխությանը զուգընթաց լինելու է մակերևութային ջրերի աղտոտում, այս երևույթի միջով անցել են բոլոր զարգացող և զարգացած երկրները և շատ զարգացած երկներում չկան գրեթե ափամերձ տարածքներ, որոնք չեն մաքրվում։ Հիմա ի՞նչ կապ ունի Սևան ազգային պարկն այդ հանգմանքի հետ, որ համայնքները չունեն կոյուղագծեր։ Ավելին, դա նույն հանձնաժողովի սուրբ պարտականությունն էր, որը չի կատարվել։ Ավելին ասեմ, իրենք հաջողացրել են ջրամատակարարող արտերկրյա կազմակերպությունների հետ պայմանագիր կնքել՝ Վեոլիա ջրի, և մի բառ չեն խոսել ջրահեռացման մասին, և՛ այս պայմանագիրը, և՛ նախագիծը, և՛ դրան ներկայացվող պահանջները հենց հանձնաժողովի պարտականությունն էր»,- ասաց նա։

Այնուհետև Գուլանյանը ջրբացթողումներից խոսեց և ասաց, թե այստեղ ևս Սևան ազգային պարկի հետ որևէ խնդիր չկա։ «Այո, մենք խնդիրը բարձրացրել ենք, բայց ջրբացթողումների ո՛չ ծավալը, ո՛չ թույլտվությունը, և՛ ոչ էլ որոշակի ազդեցությունը դրանց վրա Սևան ազգային պարկը չունի։ Ջրպետկոմը ներկայացնում է համապատասխան մարմիններին, պահանջում է թույլտվություն, և այդ նույն հանձնաժողովն էլ ՀՀ ամբողջ գոյատևման ընթացում հիմնավորել է դա, և այսօր սլաքներն ուղղվում է Սևան ազգային պարկի վրա, երբ մենք որևէ լիազորություն չունենք այդ հարցում։ Նրանք միշտ հավելյալ ջրբացթողումը հիմնավորել են և ասել, որ պետք է»,- ասաց նա։

Ափամաքրման գործընթացները ևս, ըստ Սևան ազգային պարկի տնօրենի, լավ չեն արվել։ «10 անգամ ավելի մեծ ծավալով պետք է արվեր, որին ևս Սևան ազգային պարկը մասնակցություն և առնչություն չունի։ Պետբյուջեից գումար է նախատեսվում, հայտարարվում է մրցույթ, շահում են կազմակերպությունները, և ո՛չ համակարգողն է Սևան ազգային պարկը, և՛ ոչ էլ պատասխանատու ստորաբաժանումը»,- ասաց նա։

Ինչ վերաբերում է ջրի մակարդակի բարձրացմանն ուղղված քայլերին, որից առաջ պետք է ապօրինի շենք-շինությունները մաքրվեն, Վահե Գուլանյանը նշեց, որ Սևան ազգային պարկի տարածքում ունեն 4720 միավոր անշարժ գույք, որոնցից 839 միավորն արդեն ապամոնտաժված է, որն արվել է միմիայն Սևան Ազգային պարկի ռեսուրսների հաշվին և որևէ ֆոնդից գումարներ չեն հատկացվել։

«Հիմա հասել ենք այնպիսի տեղ, որ առանց լուրջ ֆինանսական ռեսուրսների ներգրավման, կարծում եմ, միգուցե ևս 1-2 տասնյակ հնարավոր լինի առանց գումարների ապամոնտաժել, բայց ոչ ավելին»,- ասաց նա։

Հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ այդ ծավալով շինություններ են կառուցվել, ընդ որում ինչպես Շրջակա միջավայրի նախարարն ասաց՝ ապօրինի, Գուլանյանը նշեց, որ խոսում ենք վերջին քսան տարվա ընթացքում կատարված կառուցապատման մասին։ «Եթե համեմատենք վերջին 5 տարվա հետ, ապա գրեթե ոչինչ չի ավելացել։ Նոր ապօրինի կառույցներ չեն ավելացել և քանի որ մեծ ծախսեր են պահանջում, հներն ուղղակի չեն ապամոնտաժվել»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե գուցե՞ դրանք ազդեցիկ մարդկանց են պատկանել և չեն քանդվել հենց նրանց գործոնը հաշվի առնելով՝ Սևան ազգային պարկի տնօրենը նշեց, որ ոչ։ «Իմ աշխատանքային պրակտիկայում ես նման խոչընդոտի չեմ հանդիպել, մենք չենք հարցնում դա ում օբյեկտն է, ջուրն էլ չի հարցնում դա ում օբյեկտն է։ Եթե ապամոնտաժման ենթակա է, և մենք այդ հնարավորությունն ունենք, միանշանակ ապամոնտաժում ենք։ Այդ մոնտաժված 839 օբյեկտների մեջ եղել են շատ ազդեցիկ մարդկանցը»,- ասաց նա։

Ըստ նրա, ապամոնտաժման համար օբյեկտների տերերին փոխհատուցում չի ենթադրվում, քանի որ արդեն իսկ կար որոշում, որ 1905 բացարձակ նիշի տարածքներում չի թույլատրվում կառուցապատում և բացի նրանից, որ պետությունն ունի մասնավորեցված տարածքներ՝ պոմպակայաններ, նաև հանգստյան տներ, մնացած բոլորն ապօրինի են։

Իսկ թե երբ կսկսվեն ապամոնտաժման աշխատանքները, Գուլանյանը նշեց, որ իրենք 24 ժամ պատրաստ են սկսել․ «Մենք մեզ համարում ենք ինչպես դիրքերում կանգնած զինվորը, մենք էլ այդպես դիրքերում կանգնած զինվոր ենք, մենք չենք սպասում, որ ինչ որ մեկն ասի, որ գնանք, մենք միշտ մեր տեղում ենք, մեր գործն անում ենք»։

Դիտարկմանը թե ինչպե՞ս են իրենց գործն անում, որ այդքան ապօրինի շինություններ են կառուցվել, նա կրկնեց, որ դրանք չեն կառուցվել իր պաշտոնավորման ժամանակ։ Նա խորհուրդ տվեց գնալ և շրջել իրենց վերահսկող մարմնի հետ և տեսնել, թե ինչպես են կանխում նորերի կառուցմանը։

«Մի վայրկյան աչքներս թարթեցինք, ինչ-որ մեկը, ինչ-որ բան ուզում է սարքել, ինչ-որ մեկը երկու ձող և կապույտ վրան է ճարում, և ուզում է մի տեղ խփել ու ասում է` իմն է։ Ավելի հանդուգն քայլեր կան, մարդիկ կարող են ասֆալտապատ ճանապարհը քանդեն, ձողեր տեղադրեն, որպեսզի իրենց օբյեկտին հոսանք հասցնեն, դուք չե՞ք պատկերացնում ծավալը, մենք նոր շինություն թույլ չենք տալիս ավելանա, և դա արդեն մեծ առաջընթաց է»,- ասաց նա։

Վահե Գուլանյանի խոսքով՝ կան արմատական խնդիրներ, որոնք պետք է վերացնեն․ «Դրանից հետո մեր կատարած աշխատանքը կդառնա ավելի արդյունավետ։ Իսկ հիմա ի պատիվ նախարարի՝ կարծես այդ ճանապարհին ենք, իհարկե, այդ խնդիրները չեն կարող արագ լուծում ստանալ, բայց դրանք կարծես թե դրվում են ռելսի վրա և մոտ ապագայում դրանց բոլորի մասով կունենաք լուծումներ։ Երբևիցե չի եղել ավելի նպաստավոր պայման, քան հիմա է, չկա որևիցե կաշկանդվածություն»,- ասաց նա։

Դիտարկմանը, թե նախկինում կար, հիմա չկա՞, նշեց, որ ոչ, նախկինում էլ չունեին։ «Իհարկե ես կոնկրետ դեպքեր գիտեմ, անուններ չեմ նշի, կոնկրետ պաշտոնյանների, բայց շատ մարդիկ փորձել են խանգարել Սևանա լճի մակարդակի բարձրացումը դանդաղեցնելուն, բայց, միևնույնն է, ոչ մեկին չի հաջողվել։ Սևանը գտնվում է հասարակության էմոցիոնալ դաշտում և յուրաքանչյուր ղեկավար, պաշտոնյա անձ, որը որոշակի գործողություններ անելու պարկատանություններ ունի, նա չի կարող հաշվի չնստել հասարակության հետ»,- ասաց նա։