Իրանը բրիտանական լցանավ է ձերբակալել «միջազգային ծովային իրավունքը պաշտպանելու համար». Զարիֆ
Իրանը Հորմուզի նեղուցում բրիտանական Stena Impero լցանավ է ձերբակալել միջազգային ծովային իրավունքը պաշտպանելու համար: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, հաղորդում է Tasnim-ը:
«Ի տարբերություն Ջիբրալթարի նեղուցում ծովահենությանը՝ Պարսից ծոցում մեր գործողություններն ուղղված են ծովային իրավունքի պաշտպանությանը: Ինչպես արդեն ասել եմ Նյու Յորքում, Իրանը երաշխավորում է Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցում անվտանգությունը: Մեծ Բրիտանիան պետք է դադարեցնի ԱՄՆ տնտեսական ահաբեկչությանը մասնակից լինելը»,- Twitter-ում գրել է Զարիֆը:
Երեկ գիշերը Իսլամական հեղափոխության պահպանների կորպուսը հայտնել էր Հորմուզի նեղուցում բրիտանական Stena Impero լցանավի ձերբակալման մասին: Իրանական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ ձերբակալման պատճառ է դարձել լվացանավի եւ ձկնորսական նավի բախումը:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ