Ոչ մեկի մտքով չպետք է անցնի 80 հազար դրամանոց աշխատանք անել և այդպիսի աշխատատեղ ունենալ․ Փաշինյան
Համահարթ եկամտահարկի ներմուծմամբ, ըստ Նիկոլ Փաշինյանի, հնարավորություն է ստեղծվում, որ աշխատողները և գործատուները կարողանան ստվերից խուսափելու հնարավորություն ստանալ։ Այս մասին այսօր վարչապետը հայտարարեց Շիրակի համաժողովի ընթացքում՝ պատասխանելով եկամտահարկի համահարթեցման դեմ քննադատությանը։
Փաշինյանը նաև ասաց, որ երբ իրենց մեղադրում են, թե բարձր աշխատավարձ ստացողների իրավունքներն են պաշտպանում, դա ճիշտ է, քանի որ իրենք հենց բարձր աշխատավարձերով աշխատատեղերի կողմնակից են։ Վարչապետը համոզված է, որ Հայաստանում ընդհանրապես չպետք է լինի ցածր աշխատավարձ ստացող։
«Մեր երկրում ընդհանրապես չպետք է ընդունված լինի, որևէ մեկի մտքով չպետք է անցնի, որ կարելի է 80 հազար դրամանոց աշխատանք անել և 80 հազար դրամանոց աշխատատեղ ունենալ», – ասաց Փաշինյանը։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ