Դատախազությունը, ԱԱԾ-ն եւ ՀՔԾ-ն ապացույցներ են հավաքում, որ Քոչարյանը մնա կալանքի տակ. Հ. Ալումյան
Դատախազությունը, Ազգային անվտանգության ծառայությունը եւ Հատուկ քննչական ծառայությունը լծված են մի գործի՝ հավաքել ապացույցներ եւ հիմքեր, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ: Այս մասին այսօր` հուլիսի 20-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը:
«Դատախազությունը, ԱԱԾ-ն եւ ՀՔԾ-ն նրանք բոլորը լծված են մի գործի՝ հավաքել ապացույցներ եւ հիմքեր, որ պարոն Քոչարյանը գտնվի կալանքի տակ, որպեսզի պարոն Քոչարյանի մեղադրանքը հիմնավորվի, սակայն այդ դաշտում նրանք վաղուց տանուլ են տվել եւ բոլորի համար պարզ է, որ նրանց մոտ չստացվեց ապացուցել թե՛ պարոն Քոչարյանի մեղադրանքը եւ թե՛ առավել եւս պարոն Քոչարյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը։ Դա է պատճառը, որ իրենք ավելի եւ ավելի հաճախ սկսել են դիմել անթույլատրելի մեթոդների, ավելի ու ավելի հաճախ ստիպված են լինում գործարկել ուժային մեթոդներ, որի հնարավորությունն իրենք ունեն: Տանուլ տալով իրավական դաշտում՝ նրանք Հանրապետության վարչապետի հետ միասին ստիպված եղան այդ աննախադեպ ակցիան ձեռնարկել` փակել Հայաստանի բոլոր դատարանները` ահաբեկելով դատավորներին»,- ասաց փաստաբանը:
Ալումյանի խոսքով` մինչ այդ իշխանությունները ստիպված էին դատավորների վրա առանձին ձեւով ճնշում գործադրել, «ինչպես օրինակ դեռ անցյալ տարվա հուլիսին ԱԱԾ տնօրենը ստիպված էր դատավորի հետ էսպես ասած «բացատրական աշխատանքներ» տանել, որպեսզի այդ դատավորը կալանավորի Քոչարյանին»:
«Դուք ինչ եք կարծում, եթե պարոն Քոչարյանին կալանավորելու հիմքեր լինեին, արդյոք ԱԱԾ տնօրենը ստիպված պիտի լիներ այդքան երկար ու բովանդակալից աշխատանքներ տարած լիներ դատավորի հետ ու վերջում էլ ամփոփելով, թե գործի նյութերին ծանոթացի, բայց կալանքը ուզես-չուզես պիտի տաս: Արդյոք եթե ամեն ինչ լիներ օրինական, իրենք կամ օրինականության ինչ-որ մի տարր պարունակեր, արդյոք իրենք ստիպված էին լինելու էս եղանակներով հաշվեհադար տեսնել դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ եւ դատավորների նկատմամբ էս ամեն ինչը կիրառելով արդյոք իրենք մեսիջ չեն ուղարկում մյուս դատավորներին, ովքեր ապագայում պարոն Քոչարյանի գործը քննելու կլինեն»,- հավելեց նա:


















































Թրամփի հետ ընթրիքին հնարավոր է եղել մասնակցել առանց ստուգումներ անցնելու WSJ
Այսօրվանից սկսած սպառման համակարգը բաշխման ցանցին միացման նոր դիմում ներկայացնելիս կգործեն արդեն նվա...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
Լրատվամիջոցների ու լրագրողների իրավունքների խախտումների թիվը նվազել է
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Աջափնյակում ընթանում են նոր՝ «Արև Արենա» կենտրոնի բացօթյա համերգասրահի ստեղծման աշխատանքները
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Մեր նպատակն է, որ ՀՀ սահմանի բոլոր հատվածները լինեն սահմանապահ զորքերի պատասխանատվության ներքո
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ