NASA-ն ցանկանում է մարդ ուղարկել Մարս մինչեւ 2033 թվականը
Քանի որ NASA-ն գործադրում է բոլոր ջանքերը, որպեսզի նորից մարդ ուղարկի Լուսին արդեն 2024 թվականին, չի կարելի բացառել, որ Մարս թռիչքը կարող է մեկնարկել մինչեւ 2033 թվականը, ասել է գործակալության տնօրեն Ջիմ Բրայդենսթայնը, տեղեկացնում է HighTech+-ը՝ հղում կատարելով Space News-ին։
«Այժմ մենք, իրականում, աշխատում ենք, որպեսզի մշակենք համապարփակ պլան մարսյան ծրագրերի իրականացման համար այն տեխնոլոգիաների օգնությամբ, որոնք փորձարկում ենք Լուսնի վրա»,- ասել է նա։ Իսկ հարցին, թե երբ այդ պլանի շրջանակում կարելի կլինի սպասել Մարս մարդու թռիչքին, նա պատասխանել է. «Չեմ բացառում 2033 թվականը»։
Մի քանի տարի Մարսի հետազոտողներն առաջարկել են մարդ ուղարկել այնտեղ հենց 2033-ին, երբ հետագիծը ամենանպաստավորը կլինի։ Բայց 2017 թվականին Գիտատեխնիկական քաղաքականության ինստիտուտի (STPI)՝ Կոնգրեսի համար կազմած զեկույցում ասվում էր, որ մարդու թռիչքը Մարս 2033-ին իրականանալի չէ NASA-ի ներկայիս տեխնոլոգիաների պայմաններում։
«Մենք հայտնաբերեցինք, որ անգամ առանց բյուջեի սահմանափակման նախատեսել ուղեծրային թռիչք դեպի Մարս 2033-ին իրատեսական չէր լինի՝ հաշվի առնելով ընթացիկ եւ հավանական պլանը»,- գրված էր զեկույցում։
Բրայդենսթայնը, ամենայն հավանականությամբ, համաձայն չէ զեկույցի հեղինակների որոշ փաստարկների հետ։ «Ես կարծում եմ, որ այդ զեկույցում որոշ ենթադրություններ կային, որոնց հետ բոլորը չէ, որ կհամաձայնեն»,- ասել է նա՝ նկատի ունենալով, օրինակ, մակերեսին գտնվելու տեւողությունը։
Նրա կարծիքով՝ 2033-ին Մարս առաքելություն ուղարկելու հնարավորություն գոյություն ունի։ NASA պլաններում դա չկա, բայց գործակալությունը դիտարկում է նման հավանականությունը։


















































Ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված տեղումներ, բուք կլինեն
Դադարեցրել եմ անդամակցությունս «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը․ Վլադիմիր Վարդանյան
Ինչո՞ւ չունենք կանաչ Երևան
Տղամարդն Իրանից Հայասատան է տեղափոխել 22 կգ թմրամիջոցով պարկ
Պարզեցվել է անհատական բնակելի տների կառուցման գործընթացը
Գյումրու գլխավոր ճարտարապետը մեղադրյալի աթոռին է՝ կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիքի համար
Իրանի դեմ հարվածների ֆոնին ՀԱԵ Ատրպատականի թեմը դադարեցրել է եկեղեցական արարողությունները
Հայաստանում 2025 թվականի ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 14%-ը բաժին է հասնում արևային կայաններ...
Իրանի հարստացված ուրանի պաշարները միջուկային օբյեկտների փլատակներում են
Իրանի հավաքականները կարող են որակազրկվել և հեռացվել ՖԻՖԱ-ի բոլոր հետագա մրցաշարերից