Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Հայաստանն ինքնուրույն կկայացնի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ իր որոշումը. Կայա Կալաս ԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգը Անկարայում արտակարգ վայրէջքից հետո Իսպանիայի վարչապետը ժամանել է Երևան Զելենսկին ցանկանում է վերջ դնել պատերազմին, բայց հարց է, թե ով կարող է միջնորդել խաղաղությանը Այսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է, շատ կարևոր հաղորդագրություններ հնչելու են Երևանից. Վահան Կոստանյան Երևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը. ուղիղ Նոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթները ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարը ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը. ուղիղ «Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոն Եվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասին

Հայաստանն ինքնուրույն կկայացնի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ իր որոշումը. Կայա ԿալասԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգըԱնկարայում արտակարգ վայրէջքից հետո Իսպանիայի վարչապետը ժամանել է ԵրևանԶելենսկին ցանկանում է վերջ դնել պատերազմին, բայց հարց է, թե ով կարող է միջնորդել խաղաղությանըԱյսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է, շատ կարևոր հաղորդագրություններ հնչելու են Երևանից. Վահան ԿոստանյանԵրևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը. ուղիղՆոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթներըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը. ուղիղ«Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոնԵվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասինԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կուղեկցի» Հորմուզի նեղուցում արգելափակված նավերինԱդրբեջանի տարածքով Հայաստան կներմուծվի պարարտանյութի նոր խմբաքանակԱլիևը տեսակապով կմիանա ԵՔՀ գագաթնաժողովինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ ՄակրոնԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԹուրքիայի փոխնախագահը ժամանեց ԵրևանԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումները՝ ամփոփԲելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ ԵրևանումԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղԵրևանում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովըԻսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ԹուրքիայումԻտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ ՌյուտենՎարչապետ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահը զբոսնում են Երևանի կենտրոնումՀայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել ՄակրոնըԱԽ քարտուղարը և ՄԹ վարչապետի անվտանգության հարցերով խորհրդականը քննարկել են տարածաշրջանային ու միջազգային անվտանգային իրավիճակըՀայաստան են ժամանել Բելգիայի վարչապետը և Մոնտենեգրոյի նախագահըՀՀ և Կանադայի ԱԳ նախարարները քննարկել են մի շարք ուղղություններով համագործակցության հնարավորություններըՀայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Ռոբերտա ՄեցոլանՀանդիպում Կոսովոյի գործող վարչապետ Ալբին Կուրտիի հետՀունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիրՀայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետըԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահըՀայաստան են ժամանել Լեհաստանի և Չեխիայի վարչապետներըՇվեյցարիայի նախագահը ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՄԹ վարչապետ Քիր ՍթարմերըՀայաստան է ժամանել Մոլդովայի նախագահ Մայա ՍանդունՀայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի ԿոբախիձենԵվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ են ժամանել Ֆինլանդիայի և Սերբիայի վարչապետներըՀայաստան է ժամանել Հունաստանի նախագահ Կոնստանտինոս ՏասուլասըԶելենսկին ժամանեց ԵրևանՎարչապետը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Մարկ Քարնիի հանդիպումըՏեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իլիանա Յոտովայի հանդիպումը. Հայաստանի և Բուլղարիայի միջև ստորագրվել է ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրՆիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարներըԿանադայի վարչապետը ժամանել է ՀայաստանՀայաստան է ժամանել Բուլղարիայի Հանրապետության նախագահը
Հայաստան

Փաշինյանն այժմ նորից դիմել է կեղծիքի միջոցի․ Վիկտոր Սողոմոնյան

Հարցազրույց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար, քաղաքագետ Վիկտոր Սողոմոնյանի հետ։

- Նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխած դատավոր Դավիթ Գրիգորյանի աշխատասենյակը խուզարկել են։ ՀՔԾ-ն նշում է, որ խուզարկությունն այդ գործի հետ կապ չունի։ Այնուամենայնիվ, ժամանակահատվածն է ուշագրավ։ Դուք տեսնո՞ւմ եք քաղաքական կապ։ Մանավանդ տարբեր տեղեկություններ կան, որ փետրվարին դատախազությունը մերժել է Դավիթ Գրիգորյանի դեմ գործի հարուցումը, սակայն, Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ որոշումից հետո՝ հարուցել։

- Եթե նույնիսկ ուշադրություն դարձնեք վերանգրերին, որոնք հայտնվել են տեղական և արտասահմանյան լրատվամիջոցներում, ապա դատավորի սենյակի խուզարկության հետ քաղաքական կապը չտեսնել հնարավոր չէ։ Բոլոր վերնագրերն այն մասին են, որ Քոչարյանին ազատ արձակած դատավորի սենյակը խուզարկվել է, համակարգիչ են առգրավել և այլն։ Պարզ է, որ այդ դատավորը հայտնի է նախևառաջ այդ գործով, թեև որքան հասկանում եմ՝ բավականին երկար աշխատանքային ստաժ ունի։ Կապ չտեսնել հնարավոր չէ։ Միևնույն ժամանակ, հնարավոր չէ, որպեսզի հարցեր չառաջանան, մտքեր չգան, որ դա արվում է հենց այն պատճառով, որպեսզի որոշակի ճնշում գործադրեն դատավորի վրա, որը նաև վարելու է մարտի 1-ի այսպես կոչված՝ նոր դրվագի գործով ամբողջ դատաքննությունը։ Այնպես որ, այստեղ, կարծում եմ, ամեն ինչ շատ թափանցիկ է։

- Նիկոլ Փաշինյանը վերջին հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանի քաղբանտարկյալ լինելու մասին հարցին պատասխանում է․ «Բոլոր նրանք, ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, նշանակում է ասում են, որ ես այսօր իրավունք ունեմ ՀՀ զինված ուժերը, տանկերը մտցնել Երեւան եւ ցանկացած ընդդիմադիր դրսեւորում, ցանկացած շարժում տանկերի թրթուրների տակ ճզմել, իսկ եթե իրավունք չունեմ, ուրեմն Ռոբերտ Քոչարյանը չի կարող քաղբանտարկյալ լինել»: Խնդրում եմ մեկնաբանեք։ Ռոբերտ Քոչարյանը ե՞րբ է տանկերով ճզմել ըմդդիմադիր դրսևորումները։

- Այստեղ Փաշինյանը պարզապես կեղծիքի միջոցին է դիմում և ցավոք ոչ առաջին անգամ՝ կոնկրետ Ռոբերտ Քոչարյանի և Մարտի 1-ի հետ կապված։ Այսինքն, ի՞նչ է նշանակում ցանկացած ընդդիմադիր դրսևորում։ Խոսքը շատ կոնկրետ զանգվածային անկարգությունների մասին է, որոնք հրահրվել էին պարտված թեկնածուի կողմնակիցների կողմից, և տեղի էր ուենում այն, ինչ երևում է տեսանյութերում և դժվար է դա անվանել ցանկացած ընդդիմադիր գործողություն։ Հիմա դուք տեսեք, թե ինչ է կատարվում Իջևանում և պարզ է, որ մարդիկ, որոնք համաձայն չեն իշխանության այս կամ այն գործողությունների հետ, կարող են դիմել անկարգությունների։ Ի դեպ, Փաշինյանը նրանց միանգամից հանցագործ անվանեց։ Այն ժամանակ էլ նույն բանն էր տեղի ունենում, քարեր էին նետում ոստիկանների վրա, «Մոլոտովի կոկտեյլներ» էին նետում։ Մենք նաև կադրերով տեսնում ենք, որ գուցե կրակահերթեր էին արձակում։ Այստեղ չափազանցնել ու ասել, որ ինչ-որ մեկին գցել են տանկերի տակ և ուրեմն սրանք սովորական դրսևորում է, իշխանություն էին կորցնում, սուտ է։ Ցավում եմ, բայց կրկնեմ, Փաշինյանն այստեղ նորից դիմել է կեղծիքի միջոցի։ Դա պարզապես սուտ է։

Իսկ տանկերի մասին խոսելիս իմաստ ունի, որ Փաշինյանը հիշի 96 թվականը, երբ իր առաջնորդը, տապալելով սահմանադրական կարգը, զորքեր էր մտցրել քաղաք՝ առանց որևէ օրինական հիմքերի և ճչնշել էր ընդդիմադիր շարժումը։ Այդ ժամանակ իսկապես խլվեց հաղթանակը Վազգեն Մանուկյանից, որն ընտրվել էր ՀՀ նախագահ։ Այնպես որ, կարծում եմ, տանկերի մասին խոսելիս, պետք է 96 թվականի մասին խոսել, ոչ թե 2008։

- Մեկ անգամ էլ Նիկոլ Փաշինյանը Փարիզում հայտարարություն արեց, որի արդյունքում երկրորդ նախագահը դիմեց դատարան։ Արդյունքում վարչապետը հետ կանգնեց խոսքերից։ Հիմա կարծես կրկին նույն գե՞տն է մտնում։

- Ձեր հարցը տեղին է, որովհետև եթե հիշում եք, այն ժամանակ ասում էր՝ դե ինչպե՞ս կարելի է արյուն հեղել ու ասել՝ անձեռնմխելի եմ։ Հետո փորձեցին աննկատ հրաժարվել, որովհետև դա էլ էր սուտ։ Հիմա անպայման կքննարկեմ նախագահ Քոչարյանի փաստաբանների հետ, եթե կարիք լինի, կդիմենք դատարան՝ նորից ապացուցելու մեր ճշմարտացիությունը։ Թեև մարտի 1-ի նոր դրվագի քննարկումների ժամանակ, վստահ եմ, այս հարցն առաջ է գալու, և մեր հանրությունը համոզվելու է, որ այդ օրը իշխանություններն ամեն բան արել են օրենքի տառին և ոգուն համապատասխան, և զինված ուժերը որևէ բախում չեն ունեցել ցուցարարների հետ, ինչ էլ որ այդտեղ չի ասում Փաշինյանը։

- Խորհրդանշանական է՝ այն պահին, երբ հարցազրույց էր տալիս վարչապետը ու իր ամենակարևոր ձեռքբերումը համարում ժողովրդավարությունը, իր հայրենի Իջևանում ոստիկաններն ու քաղաքացիներն իրար գլուխ էին ջարդում, կան ձերբակալվածներ, հիվանդանոցներում մարդիկ։ Երկու դեպքերում էլ կարծես գործող անձ է Փաշինյանը․ նույն քարերը, երկաթե ձողերն ու փայտերն էին մարտի 1-ին, նույնն են այստեղ։

- Եվս մեկ անգամ կրկնեմ, որ այն, ինչ տեղի է ունենում Իջևանում, Փաշինյանը միանգամից անվանում է հանցագործություն։ Այդ դեպքում ինչպե՞ս անվանենք այն մասսայական անկարգությունը, որ տեղի էր ունենում 2008 թվականի մարտի 1-ին, և որը հրահրվում էր հենց իր կողմից։ Հիշեք, որ հենց ինքն էր ուրախանում, երբ ոստիկաններից խլում էին վահանները, ասում էր՝ դա մեր ռազմավարն է։ Դա՞ ինչպես անվանենք։ Հիմա այստեղ երկակի ստանդարտներ են։ Այնպես որ, Փաշինյանին այս իրավիճակում անկեղծ՝ չեմ նախանձում։

- Արդյո՞ք սա այն բհումերանգն է, որ հետ է գալիս․ Նիկոլ Փաշինյանը բողոքի ակցիաներով եկավ իշխանության, բայց այսօր ամենօրյա բողոքի ակցիաներ են իր իշխանության ներկայացուցիչների, այդ թվում՝ իր դեմ։

- Կարելի է և այդպես անվանել։ Ամեն դեպքում, չգիտեմ մի երկիր, որտեղ իշխանափոխություն է տեղի ունեցել փողոցի միջոցով և հետո դա չի կրկնվել, և փողոցը կամ մասսայական այդպիսի դրսևորումները որոշակի ու շեշտակի դեր չեն խաղացել հետագա քաղաքական կյանքում։ Այնպես որ, այո, բումերանգի էֆեկտի հետ մենք վստահաբար գործ ունենք, իսկ թե ինչ կոնկրետ դրսևորումներ կստանան, կապրենք՝ կտեսնենք։ Հուսով եմ՝ դրանք մարդկային կորուստների, աստված մի արասցե, չեն բերի։ Հուսամ՝ ամեն ինչ կանցնի խաղաղ։

- Նիկոլ Փաշինյանը հրամայեց խստիվ պատժել քաղաքացիներին։ Նա ինչո՞ւ է դիմում ռեպրեսիվ մեթոդների, արդյո՞ք իշխանությունը պահելու այլ տարբերակ չկա։

- Իշխանություն պահելու մեջ չէ խնդիրը, ուղղակի նիկոլ Փաշինյանը, ըստ ամենայնի, մերվել է այն բանի հետ, որ ինչպես ինքն էր ժամանակին ասում, որ պետք է իշխանությունները ոստիկանական վահանների ծակերից նայեն քաղաքին, ինչ –որ մի օր է գալու, որ ինքն էլ այդ արանքներից է նայելու այն բազմահազար մարդկանց, որոնք դժգոհելու են իր կառավարումից։ Իսկ ուրիշ տարբերակ, որքան հասկանում եմ, չկա։ Իր կառավարման որակին նայելով, գնում ենք հենց այդ ճանապարհով։ Այնպես որ, սա արդեն նոր իրողություն է, որի հետ ինքը, ըստ ամենայնի, կամ մերվել է կամ փորձում է մերվել։

Աղբյուրը՝ yerevan.today