Ինչ էին քննարկում Վահե Գրիգորյանը, Դավիթ Տեր-Պետրոսյանը և ՀԱԿ այլ ներկայացուցիչները
Երեկ ուշ երեկոյան ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի որդու՝ Դավիթ Տեր-Պետրոսյանի Վարդանանց 5ա հասցեում գտնվող սրճարանում դռնփակ քննարկում էր տեղի ունենում։
Ըստ 168.am-ի ընթերցողների՝ գիշերային հավաքին մասնակցում էին Դավիթ Տեր-Պետրոսյանը, օրեր առաջ Սահմանադրական դատարանի դատավոր ընտրված Վահե Գրիգորյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, Հայ ազգային կոնգրես կուսակցության (ՀԱԿ) անդամ պատմաբան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատմության ուսուցիչ Վահրամ Թոքմաջյանը և ՀԱԿ որոշ երիտասարդներ։ Ընդ որում, սրճարանում միայն իրենք են եղել, այն փակ է եղել հաճախորդների համար։

Հավաքի մասին տեղեկատվություն ճշտելու նպատակով այսօր փորձեցինք կապ հաստատել Վահե Գրիգորյանի հետ, սակայն նա չէր պատասխանում հեռախոսազանգերին։
Կապ հաստատեցինք «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի հետ։
«Մենք ընկերներով ենք այնտեղ հանդիպել, Վահե Գրիգորյանն էլ իր իրերից մեկն էր թողել այնտեղ՝ եկել էր վերցնելու։ Հանդիպման ամբողջ ընթացքում նա մեզ հետ չի եղել, վերջին պահին նոր եկել է։ Մենք պարբերաբար ընկերներով այնտեղ հանդիպում ենք, բայց դա Վահե Գրիգորյանին չի վերաբերում, նա այնտեղ է եկել շատ ուշ ժամի»,- նշեց Ա.Մարտիրոսյանը։
Հարցին՝ սրճարանը նրանց հանդիպման համա՞ր են փակել, Արմեն Մարտիրոսյանը պատասխանեց, որ ժամը 24։00-ին օրենքով սրճարանը փակվում է։
«Մենք ընկերներով գնացել ենք այնտեղ, հանդիպել, հաց ենք կերել, զրուցել, մեզ հետաքրքիր էր միմյանց հետ բանավիճելը։ Եկել էր ամերիկյան առաջատար համալսարաններից մեկի հռչակավոր դասախոսը՝ Արմանը Գրիգորյանը։ Հետաքրքիր զրույցներ ենք ունեցել աշխարհաքաղաքականության, փիլիսոփայության մասին։ Բայց Վահեն մեր այդ զրույցի մեջ չէր, նա շատ հոգնած եկավ, որևէ մեկիս հետ որևէ բան չխոսեց ու թողեց գնաց»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ քաղաքագետ Արման Գրիգորյանը Հայ ազգային կոնգրես կուսակցության ներկայացուցիչ է և դասավանդում է Լիհայի համալսարանում։
Մեր ընթերցողը, ով նաև տեսանյութ էր ուղարկել՝ որպես ապացույց, ասաց, որ նրանք բոլորը միասին են եղել և միասին էլ դուրս են եկել սրճարանից։
Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը եղել է ՀԱԿ և, մասնավորապես, Լևոն Տեր-Պետրոսյանի փաստաբանը։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են