Տնտեսագիտական համալսարանի դասախոսները շահել են դատը
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի խումբ դասախոսներ դատի էին տվել ՀՊՏՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Ռուբեն Հայրապետյանին եւ շահել դատը:
Գագիկ Ասլանյանը, Արծրունի Թորոսյանը, Հովսեփ Աղաջանյանը, Արմեն Կարախանյանը եւ մյուսները հայցադիմում էին ներկայացրել ընդդեմ ՀՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար եւ գիտական խորհրդի նախագահ Ռուբեն Հայրապետյանի՝ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտամանկավարժական կազմի ընտրության եւ տեղակալման կանոնակարգը» հաստատելու ՀՊՏՀ գիտական խորհրդի 30.04.19թ.որոշումը եւ ՀՊՏՀ դասընթացների թափուր դասաժամերի համար մրցույթի հայտարարությունը իրավաբանական ուժ չունեցող ճանաչելու պահանջով:
Aravot.am-ը տեղեկացավ, որ համալսարանի դասախոսները դատարանի որոշման հիման վրա պատրաստվում են դիմել բուհի ղեկավարությանը, նաեւ ամբիոնների ղեկավարներին, որպեսզի վերանայեն մրցույթի արդյունքներով դասաժամերի բաշխումը եւ նախկին կարգով դասախոսների ծանրաբեռնվածության ապահովումը՝ մինչեւ ըստ օրենքի կհայտարարվեն հիմնական մրցույթները:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...