Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ Քննարկվել են Հայաստան-Իսպանիա համագործակցության զարգացման հեռանկարները Նիկոլ Փաշինյանը և Մարկ Ռյուտեն քննարկել են Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ Եվրոպան հզոր է, երբ միասին է առաջ շարժվում Քիր Սթարմերը շեշտել է Հայաստանի հետ փոխգործակցությունն ընդլայնելու կարևորությունը Զելենսկին Երևանում հանդիպումներ է ունեցել եվրոպացի գործընկերների հետ Հայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիր Մարկ Ռյուտեն կարճատև հանդիպում է ունեցել լրագրողների հետ Մակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի գործողությանը Իտալիայում անցկացվող «Sardinia World Chess Festival 2026» մրցաշարին մասնակցում է 4 հայ շախմատիստ Այժմ մենք ընթանում ենք շատ կարևոր նախագծի իրականացման ճանապարհով. վարչապետի ելույթը

Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետՔննարկվել են Հայաստան-Իսպանիա համագործակցության զարգացման հեռանկարներըՆիկոլ Փաշինյանը և Մարկ Ռյուտեն քննարկել են Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցերԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետԵվրոպան հզոր է, երբ միասին է առաջ շարժվումՔիր Սթարմերը շեշտել է Հայաստանի հետ փոխգործակցությունն ընդլայնելու կարևորությունըԶելենսկին Երևանում հանդիպումներ է ունեցել եվրոպացի գործընկերների հետՀայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիրՄարկ Ռյուտեն կարճատև հանդիպում է ունեցել լրագրողների հետՄակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի գործողությանըԻտալիայում անցկացվող «Sardinia World Chess Festival 2026» մրցաշարին մասնակցում է 4 հայ շախմատիստԱյժմ մենք ընթանում ենք շատ կարևոր նախագծի իրականացման ճանապարհով. վարչապետի ելույթըՆիկոլ Փաշինյանի վերջին տարիների աշխատանքը Հայաստանում շատ տպավորիչ է. Ֆրանսիայի նախագահՄակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրելՍպասվում է փոփոխական եղանակ, ջերմաստիճանը նախ կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԽաղաղությունը բարգավաճում է բերում. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿայա Կալասը մայիսի 5-ին Երևանից կմեկնի ԲաքուԵ՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները. Ալիևի ելույթը՝ ԵՔՀ գագաթնաժողովինԱռաջին անգամ է, որ ԵՔՀ-ն հանդիպում է այստեղ՝ Հարավային Կովկասում՝ Հայաստանը դնելով Եվրոպայի սրտում. ԵԽ նախագահՄաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն, որը կլինի կայուն, համապարփակ, տևական. ԶելենսկիԾանրամարտի երիտասարդական ԱԱ-ում այսօր մրցահարթակ դուրս կգան Հովհաննես Հովհաննիսյանն ու Նարեկ ԳրիգորյանըՀայաստանն ինքնուրույն կկայացնի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ իր որոշումը. Կայա ԿալասԲողոքի ակցիա՝ ԵՔՀ գագաթնաժողովին զուգահեռԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգըԱնկարայում արտակարգ վայրէջքից հետո Իսպանիայի վարչապետը ժամանել է ԵրևանԶելենսկին ցանկանում է վերջ դնել պատերազմին, բայց հարց է, թե ով կարող է միջնորդել խաղաղությանըԱյսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է, շատ կարևոր հաղորդագրություններ հնչելու են Երևանից. Վահան ԿոստանյանԵրևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը. ուղիղՆոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթներըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը. ուղիղ«Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոնԵվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասինԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կուղեկցի» Հորմուզի նեղուցում արգելափակված նավերինԱդրբեջանի տարածքով Հայաստան կներմուծվի պարարտանյութի նոր խմբաքանակԱլիևը տեսակապով կմիանա ԵՔՀ գագաթնաժողովինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ ՄակրոնԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԹուրքիայի փոխնախագահը ժամանեց ԵրևանԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումները՝ ամփոփԲելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ ԵրևանումԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղԵրևանում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովըԻսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ԹուրքիայումԻտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ ՌյուտենՎարչապետ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահը զբոսնում են Երևանի կենտրոնումՀայաստան է ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը
Հայաստան

Տեղի է ունենում Ռոբերտ Քոչարյանի իրավունքների բացահայտ ու կոպիտ խախտում. Հայկ Ալումյանը դիմեց Մարդու իրավունքների պաշտպանին

 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը, մամուլի ասուլիսին անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի կալանավորմանը, նշեց, որ հունիսի 27-ին ներկայացրել են միջնորդություն կալանավորմանը այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ կիրառելու վերաբերյալ: «Առաջին ատյանի դատարանը արդեն 13 օր է, ինչ չի քննում միջնորդությունը: Ամենակոպիտ կերպով խախտվում է մարդու իրավունքը»,-ասաց նա:

Նա նաև դիմեց ՄԻ պաշտպանին. «Տեղի է ունենում բացահայտ ու կոպիտ խախտում: Պարոն Թաթոյանը շատ ուրիշ գործերով նաև շատ ուշադիր է կալանքի տակ գտնվող անձանց իրավունքների խախտումներին և հույս ունեմ, որ նույն վերաբերմունքը կդրսևորվի այս դեպքում»:

Հայկ Ալումյանը նշեց, որ դատավարությունը ցույց տվեց, որ դատավոր Արմեն Դանիելյանը արել և անելու է ամեն ինչ, որ հնարավորին չափ շատ խախտի պարոն Քոչարյանի իրավունքները: Նա նշեց, որ դատավոր Արմեն Դանիելյանը գործը իր մոտ չպետք է պահեր, այլ ուղարկեր առաջին ատյանի դատարան:

Հայկ Ալումյանը, անդրադառնալով առաջին ատյանի կողմից ՍԴ դիմելուն, ասաց. «Ինչ էլ որ ՍԴ-ն անի կամ չանի, դա նյութեղեն տեսք պետք է ունենա, չի կարող դատարանի կողմից որևէ գործողություն անելուց հրաժարվելը չունենա նյութեղեն ձևակերպում` մի որոշման, ինչ-որ ակտի տեսքով, ինչ-որ մի հետք պետք է թողնի»:

Ըստ փաստաբանի, երբ օրենքները հանձնվեցին Արմեն Դանիելյանի քննությանը, այդ ամբողջ շղթան եղել է ոչ օրինական. «Այդ մարդիկ իրենց դրել են օրենքի դաշտից դուրս: Արդեն իրենց գործողությունների արդյունքում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որը հիմա օրինական դաշտ բերելու օրինական ճանապարհ չկա»:

Հայկ Ալումյանը նշեց, որ խնդիր կա Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների տեսակցության հետ կապված, որը չի լուծվել: «Դեռևս ոչ բոլորին են թույլատրում տեսակցել»,-ասաց նա և տեղեկացրեց, որ օրինակ, Սեդրակ Քոչարյանին չեն թույլատրում տեսակցել:

Նա նշեց, որ այդ հարցը առաջին հնարավորության դեպքում վիճարկելու են դատարանում: