Ռուբինյանի հետ մերձեցման երեկո եղե՞լ է. ինչ է պատմել ռուս պատգամավորը
«Իրավունք» թերթը գրում է.
«Մոսկվայում վերջերս կայացած «Պառլամենտարիզմի զարգացում» խորագրով միջազգային համաժողովին ներկա է եղել ռուսաստանաբնակ քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը:
Համաժողովից նա լուսանկար էր հրապարակել՝ սելֆի Պյոտր Տոլստոյի հետ՝ այն ռուս պատգամավորի, որը ԵԽԽՎ վերադարձած ՌԴ պատվիրակությանղ եկավարն է, եւ որի հետ սելֆի էր արել նաեւ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ խոսելով «մերձեցման երեկո կազմակերպելու» մասին:
Սա այն բանից հետո, երբ Ռուբինյանը դեմ էր քվեարկել ԵԽԽՎ-ում ՌԴ վերադարձին:
Թե արդյոք քաղաքագետը Պ. Տոլստոյի հետ խոսել է ԵԽԽՎ-ում տեղի ունեցածի, ինչպես նաեւ Ռուբինյանի հետ մերձեցման երեկոյի մասին, «Իրավունքը» հետաքրքրվեց Մ. Հովսեփյանից.
«Նախ ասեմ, որ իմ եւ Պյոտր Օլեգովիչի սելֆին առաջինը չէր, մենք նման լուսանկար արել էինք դեռեւս մի քանի տարի առաջ եւ հիմա էլ կրկնեցինք: Անկեղծ ասեմ, պլանավորել էի, որ անպայման իր հետ այս մասին կխոսեմ, բայց երբ Պյոտր Օլեգովիչի մոտ հնչեցրի Ռուբինյան ազգանունը, լարվածություն, տրամադրության անկում նկատեցի եւ չհամարձակվեցի շարունակել խոսակցությունը: Ամեն դեպքում, հասցրեցի սելֆի անել, ինքն էլ քմծիծաղով ասաց, որ բոլոր հայերն իր հետ սելֆի են անում: Մերձեցման երեկոն եղել էր, թե՝ ոչ կամ լինելուց ինչ ֆորմատով էր եղել, ուղղակի, հասկացա, որ եթե Ռուբինյան անունից է արդեն բարկանում, պետք չէ շարունակել հարցեր տալ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...