Մեկ տարում բանջարեղենի գներն աճել են 19.1%-ով, մրգինը՝ 8.6%-ով
Մեկ տարում բանջարեղենի գներն աճել են 19.1%-ով, մրգինը՝ 8.6%-ով
2019թ. հունիսին մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 4.5% գնանկում, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել բանջարեղենի 28.2% գնանկումը:
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, բանջարեղենի ապրանքախմբում 2019թ. հունիսին 2018թ. հունիսի համեմատ արձանագրվել է 19.1% գնաճ, իսկ 2019թ. մայիսի համեմատ՝ 28.2% գնանկում:
Մրգի ապրանքախմբում էլ այս տարվա հունիսին 2018թ. հունիսի համեմատ արձանագրվել է 8.6%, իսկ 2019թ. մայիսի համեմատ` 3.8% գնաճ: Հանրապետության դիտարկված 8 քաղաքներում 2019թ. հունիսին մայիսի համեմատ մրգի գներն աճել են 6.2-26.4%-ով, իսկ 3-ում արձանագրվել է 1.6-0.2% գնանկում: Մայրաքաղաքում մրգի գները նվազել են 0.9%-ով:
Ըստ վիճակագրության՝ կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2019թ. հունիսին 2018թ. հունիսի համեմատ արձանագրվել է 4.9% գնաճ, իսկ 2019թ. մայիսի համեմատ՝ 0.7% գնանկում: Ձվի գինը 2019թ. հունիսին 2018թ. հունիսի համեմատ աճել է 37.6%-ով, իսկ 2019թ. մայիսի համեմատ գրանցվել է 1.3% գնանկում:
Յուղերի և ճարպերի, սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբում 2019թ. հունիսին մայիսի համեմատ գրանցվել է 0.6%, ոչ ալկոհոլային խմիչքների՝ 0.4%, հացաբուլկեղենի և ձավարեղենի՝ 0.2%, ձկան և ծովամթերքի 0.1% գնանկում:
Մսամթերքի ապրանքախմբում էլ 2019թ. հունիսին 2018թ. հունիսի համեմատ գրանցվել է 3.1%, իսկ 2019թ. մայիսի համեմատ՝ 0.6% գնաճ:
Շաքարի և շաքարավազի շուկայում էլ հունիսին նախորդ տարվա հունիսի համեմատ արձանագրվել է 8.4% գնանկում, իսկ 2019թ. մայիսի համեմատ՝ 0.7% գնաճ:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...