Ռեմբրանդտի նշանավոր կտավի վերականգնումն սկսել են օնլայն ռեժիմում
Ամստերդամի Ռեյկսմյուսեումում (Նիդեռլանդներ) սկսվել է Ռեմբրանդտի նշանավոր «Գիշերային պահակախումբ» կտավի վերականգնումը։ Աշխատանքներն իրականացվելու են թանգարանի շենքում, հատուկ ապակե խցիկում, այցելուների աչքերի առջեւ։ Կատարվում է նաեւ օնլայն հեռարձակում ինտերնետում։ Կտավի վերականգնումը կտեւի մոտ մեկ տարի եւ կարժենա 3 մլն եվրո։
Այսքան մասշտաբային ռեստավրացիոն աշխատանքները Ամստերդամի թանգարանի մասնագետները կատակով անվանում են «Գիշերային պահակախումբ» օպերացիա». հսկա կտավի (17 քառակուսի մետր) վերականգնմամբ կզբաղվեն 12 փորձագետներ, տեղեկացնում է RG-ն։
Ռեմբրանդտ վան Ռեյնի (1606-1669) ամենահայտնի կտավի համար կառուցվել է ապակե խցիկ, որտեղ մասնագետներն աշխատում են բջջային պլատֆորմների վրա։
Ռեմբրանդտ Հարմենս վան Ռեյնը համարվում է բոլոր ժամանակների մեծագույն նկարիչներից մեկը։ 1642 թվականի «Գիշերային պահակախումբը» նրա ամենահայտնի կտավն է։ Դրա համար էլ այդքան մեծ է ուշադրությունը «Գիշերային պահակումբ» օպերացիայի» հանդեպ։
Վերջին անգամ նկարը վերականգնվել է 1976-ին այն բանից հետո, երբ դրանից մեկ տարի առաջ հոգեպես անառողջ մի հոլանդացի դանակի 12 հարված էր հասցրել կտավին։
1990 թվականի ապրիլին կտավը ոչնչացնելու մի փորձ էլ է կատարվել. հերթական հոգեկան հիվանդը ծծմբաթթու է լցրել նկարի վրա։ Թանգարանի պահապանը ժամանակին է օգտագործել չհանքայնացված ջուրը, որն էլ չեզոքացրել է ծծմբաթթուն։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...