Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քննարկումները կարող են հանգեցնել բոլոր կողմերի համար դրական արդյունքի. ԱՄՆ-Իրան Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ Քննարկվել են Հայաստան-Իսպանիա համագործակցության զարգացման հեռանկարները Նիկոլ Փաշինյանը և Մարկ Ռյուտեն քննարկել են Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ Եվրոպան հզոր է, երբ միասին է առաջ շարժվում Քիր Սթարմերը շեշտել է Հայաստանի հետ փոխգործակցությունն ընդլայնելու կարևորությունը Զելենսկին Երևանում հանդիպումներ է ունեցել եվրոպացի գործընկերների հետ Հայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիր Մարկ Ռյուտեն կարճատև հանդիպում է ունեցել լրագրողների հետ Մակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի գործողությանը Իտալիայում անցկացվող «Sardinia World Chess Festival 2026» մրցաշարին մասնակցում է 4 հայ շախմատիստ

Քննարկումները կարող են հանգեցնել բոլոր կողմերի համար դրական արդյունքի. ԱՄՆ-ԻրանՏեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետՔննարկվել են Հայաստան-Իսպանիա համագործակցության զարգացման հեռանկարներըՆիկոլ Փաշինյանը և Մարկ Ռյուտեն քննարկել են Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության ընթացքին և զարգացման հեռանկարներին առնչվող հարցերԱրարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետԵվրոպան հզոր է, երբ միասին է առաջ շարժվումՔիր Սթարմերը շեշտել է Հայաստանի հետ փոխգործակցությունն ընդլայնելու կարևորությունըԶելենսկին Երևանում հանդիպումներ է ունեցել եվրոպացի գործընկերների հետՀայաստանի և Խորվաթիայի միջև ստորագրվել է ռազմավարական երկխոսության մասին համատեղ հռչակագիրՄարկ Ռյուտեն կարճատև հանդիպում է ունեցել լրագրողների հետՄակրոնը բացառել է Ֆրանսիայի մասնակցությունը Հորմուզի նեղուցում ԱՄՆ-ի գործողությանըԻտալիայում անցկացվող «Sardinia World Chess Festival 2026» մրցաշարին մասնակցում է 4 հայ շախմատիստԱյժմ մենք ընթանում ենք շատ կարևոր նախագծի իրականացման ճանապարհով. վարչապետի ելույթըՆիկոլ Փաշինյանի վերջին տարիների աշխատանքը Հայաստանում շատ տպավորիչ է. Ֆրանսիայի նախագահՄակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրելՍպասվում է փոփոխական եղանակ, ջերմաստիճանը նախ կնվազի 4-6 աստիճանով, ապա նույնքան կբարձրանաԽաղաղությունը բարգավաճում է բերում. Ուրսուլա ֆոն դեր ԼայենԿայա Կալասը մայիսի 5-ին Երևանից կմեկնի ԲաքուԵ՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանն արդեն տեսնում են խաղաղության պրակտիկ օգուտները. Ալիևի ելույթը՝ ԵՔՀ գագաթնաժողովինԱռաջին անգամ է, որ ԵՔՀ-ն հանդիպում է այստեղ՝ Հարավային Կովկասում՝ Հայաստանը դնելով Եվրոպայի սրտում. ԵԽ նախագահՄաղթում ենք Հայաստանին և Ադրբեջանին բացառապես խաղաղություն, որը կլինի կայուն, համապարփակ, տևական. ԶելենսկիԾանրամարտի երիտասարդական ԱԱ-ում այսօր մրցահարթակ դուրս կգան Հովհաննես Հովհաննիսյանն ու Նարեկ ԳրիգորյանըՀայաստանն ինքնուրույն կկայացնի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ իր որոշումը. Կայա ԿալասԲողոքի ակցիա՝ ԵՔՀ գագաթնաժողովին զուգահեռԿԸՀ-ն սահմանել է նախընտրական քարոզչության ժամանակ հեռարձակողների կողմից եթերաժամ տրամադրելու կարգըԱնկարայում արտակարգ վայրէջքից հետո Իսպանիայի վարչապետը ժամանել է ԵրևանԶելենսկին ցանկանում է վերջ դնել պատերազմին, բայց հարց է, թե ով կարող է միջնորդել խաղաղությանըԱյսօր Հայաստանը Եվրոպայի սիրտն է, շատ կարևոր հաղորդագրություններ հնչելու են Երևանից. Վահան ԿոստանյանԵրևանում մեկնարկել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը. ուղիղՆոր կենսաչափական անձնագրեր՝ բարձր անվտանգությամբ և միջազգային առաջատար փորձի կիրառմամբ«Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովում նախատեսված են Նիկոլ Փաշինյանի և Էմանուել Մակրոնի ելույթներըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի մասնակիցների համատեղ լուսանկարըԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի պաշտոնական բացման արարողությունը. ուղիղ«Ինտեր»-ը դարձավ Իտալիայի չեմպիոնԵվրոպական առաջնորդները Երևանում․ BBC-ն՝ Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի մասինԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «կուղեկցի» Հորմուզի նեղուցում արգելափակված նավերինԱդրբեջանի տարածքով Հայաստան կներմուծվի պարարտանյութի նոր խմբաքանակԱլիևը տեսակապով կմիանա ԵՔՀ գագաթնաժողովինՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԻմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջև․ ՄակրոնԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերումԹուրքիայի փոխնախագահը ժամանեց ԵրևանԵՔՀ գագաթնաժողովի մասնակից առաջնորդների հետ վարչապետ Փաշինյանի հանդիպումները՝ ամփոփԲելգիայի դեսպանության բացման պաշտոնական արարողություն՝ ԵրևանումԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղԵրևանում մեկնարկում է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովըԻսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել ԹուրքիայումԻտալիայի նախարարների խորհրդի նախագահ Ջորջա Մելոնին ժամանել է ԵրևանՀայաստան է ժամանել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ ՌյուտենՎարչապետ Փաշինյանը և Ֆրանսիայի նախագահը զբոսնում են Երևանի կենտրոնում
Հայաստան

Վահե Գրիգորյանի «տրամաբանությամբ» վարորդները տուգանվելուց առաջ ոստիկաններից պետք է քննություն վերցնեն. Ռուբեն Մելիքյան

«Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիրներ Սիրանուշ Սահակյանի եւ Ռուբեն Մելիքյանը նամակ են հղել ՀՀ ազգային ժողովին, ՀՀ կառավարությանը, ՀՀ դատավորների ընդհանուր ժողովին եւ ՀՀ նախագահին, անդրադառնալով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հայտնի հայտարարությանը:

Նամակում, մասնավորապես, նշվում է.


«Հարգելի՛ տիկնայք եւ պարոնայք,

Մի քանի օր առաջ՝ հունիսի 28-ին, մամուլում հրապարակվել է քաղաքացի Վահե Գրիգորյանի՝ Ձեզ ուղղված նամակը, որում որոշակի փաստարկումներ են բերվում առ այն, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանում առկա է «ճգնաժամ», ինչպես նաեւ առաջարկվում են այդ «ճգնաժամը» հաղթահարելու տարբերակներ:

Հայտնում ենք Ձեզ, որ մեր հիմնադրած կառույցը՝ «Իրավական ուղի» հասարակական կազմակերպությունը հուլիսի 4-ին կազմակերպել էր ներկայացուցչական խորհրդաժողով՝ «ՀՀ Սահմանադրություն. կարմիր եւ կանաչ գծեր» խորագրով, եւ խորհրդաժողովի մի քանի բանախոսներ, ինչպես նաեւ այլ մասնակիցներ իրենց ելույթներում անդրադարձ են կատարել քաղաքացի Վահե Գրիգորյանի նշյալ նամակում առաջադրված որոշ թեզերի: Ուստի պատշաճ ենք համարում Ձեզ դիմել նամակի նույն ձեւաչափով (ըստ անհրաժեշտության՝ կարող եք սույն նամակը համարել նաեւ «գրություն» կամ «դիմում»)։

Նախքան բովանդակային փաստարկներին անդրադառնալը՝ հարկ ենք համարում պարզաբանել, թե ինչու ենք պարոն Գրիգորյանի հեղինակած տեքստը համարում «քաղաքացի Վահե Գրիգորյանի» նամակ` հակառակ այն փաստին, որ մամուլում հրապարակված նյութը ստորագրված է «դատավոր Վահե Գրիգորյան»:

Բանն այն է, որ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները սպառիչ սահմանված են ՀՀ Սահմանադրությամբ եւ Սահմանադրական դատարանի մասին ՀՀ սահմանադրական օրենքով, եւ դրանք ո՛չ ուղղակիորեն եւ ո՛չ էլ անուղղակիորեն չեն ներառում Սահմանադրական դատարանի վարույթում գտնվող կոնկրետ գործի շրջանակից դուրս՝ պետական մարմիններին եւ պաշտոնատար անձանց ինչ-որ իրավաքաղաքական թեզեր պարունակող պաշտոնական գրությունների կամ դիմումների ներկայացումը կամ պաշտոնական նամակների հեղինակումը:

Մինչդեռ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածն աներկբա սահմանում է, որ «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

Այլ կերպ՝ նշված նամակը հղելիս (գրությունը, դիմումը ներկայացնելիս) պարոն Գրիգորյանն իրավունքի տեսանկյունից հանդես չի եկել եւ չէր էլ կարող հանդես գալ ՀՀ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնական կարգավիճակով: Այսպիսով, կարծում ենք, որ պարոն Գրիգորյանի հեղինակած իրավաքաղաքական շարադրանքի վերջում «դատավոր Վահե Գրիգորյան» ստորագրությունը կա՛մ մամուլի հավելումն է, կա՛մ քաղաքացի Վահե Գրիգորյանի կողմից իր կարգավիճակի պարզ ընդգծումը՝ այնպես ինչպես սույն նամակի հեղինանակները՝ քաղաքացի Ռուբեն Մելիքյանը եւ քաղաքացի Սիրանուշ Սահակյանը պատշաճ են համարել այն ստորագրել որպես «փաստաբաններ»՝ առանց ակնկալելու, որ նամակը կընկալվի «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքով նախատեսված՝ փաստաբանի իրավունքների համատեքստում:

Միեւնույն ժամանակ, քաղաքացի Վահե Գրիգորյանի նամակը դատավորի նամակ դիտելը եւ որպես այդպիսին՝ քաղաքացու նամակի քննարկման ռեժիմից տարբերվող կարգով քննարկման առարկա դարձնելը կնշանակեր ipso facto ընդունել, որ դատավոր Վահե Գրիգորյանը դուրս է եկել իր պաշտոնական լիազորությունների շրջանակից՝ դրանից բխող իրավական հետեւանքներով:

Վերը շարադրված կարեւոր պարզաբանումը ներկայացնելուց հետո բովանդակային անդրադարձ կատարենք քաղաքացի Վահե Գրիգորյանի նամակում տեղ գտած մի շարք թեզերին ու դրանց «տրամաբանությանը»․

1. Սահմանադրական դատարանի կարգավիճակին կամ դրա գործունեությանը վերաբերող ենթադրյալ խնդիրները չեն կարող քննարկվել կամ լուծվել այն մարմինների հետ, որոնք այդ դատարանում հանդես են եկել, հանդես են գալիս ու դեռ հանդես են գալու որպես կողմ: Ավելին՝ հենց Սահմանադրականան դատարանն է որոշել, որոշում եւ որոշելու նշված մարմինների կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերի համապատասխանությունը Սահմանադրությանը, լուծում նրանց միջեւ սահմանադրական լիազորությունների առնչությամբ առաջացող վեճերը: Սահմանադրական դատարանի հետ հարաբերություններում այդ մարմինները կարող են Սահմանադրությամբ եւ օրենքներով նախատեսված որոշակի ազդեցություն ունենալ բացառապես դրա կազմի ձեւավորման կապակցությամբ: Մինչդեռ Սահմանադրական դատարանի ֆունկցիոնալ գործունեությունն անվերապահորեն պաշտպանված է այդ, եւ ցանկացած այլ սուբյեկտի հնարավոր միջամտությունից կամ ոտնձգությունից:

Քաղաքացի Վահե Գրիգորյանի «տրամաբանությամբ» հարցերին մոտենալիս, օրինակ, քաղաքացիական կամ քրեական դատարանների եւ դրանց դատավորների կարգավիճակին, իրավասությանը եւ գործունեությանը վերաբերող հարցերը պետք է այսուհետ քննարկվեն ու լուծվեն հենց մեղադրյալների, տուժողների, հայցվորների, պատասխանողների, դատախազների, փաստաբանների կողմից՝ կոնսենսուսի արդյունքում: Նույն կերպ, վարորդները տուգանվելուց առաջ ճանապարհային ոստիկաններից այսուհետ պետք է քննություն վերցնեն երթեւեկության կանոնների իմացության կապակցությամբ:

2. Օրենսդրության մեջ տարբեր բառերի (դատարանի անդամ եւ դատարանի դատավոր) գործածությունն ինքնին չի կարող հանգեցնել կարգավիճակային տարբերության մասին պարզունակ հետեւության։

Հակառակ պարագայում կարելի է նաեւ պնդել, որ նախարարը կառավարության անդամ չէ, ակադեմիայի իսկական անդամն ակադեմիկոս չէ, ֆուտբոլի ազգային հավաքականի անդամը ֆուտբոլիստ չէ։

3. Ինքնին պաշտոնատար անձի ընտրության կարգի, ներառյալ՝ նրա առաջադրման ձեւի եւ պաշտոնավարման ժամկետի փոփոխությունը չի հանգեցնում այդ մարմնի՝ նախորդից «ակնհայտորեն եւ էականորեն տարբերվող մարմնի» փոխակերպման։

Հակառակ պարագայում նույն հաջողությամբ կարելի է հիմնավորել, որ ներկայիս վճռաբեկ դատարանը նախկինից տարբերվող դատարան է, ուստի հին ձեւով նշանակված կազմը պետք է հրաժարական ներկայացնի, իսկ բոլոր քննիչները պետք է դադարեցնեն իրենց լիազորությունները, քանի որ քննչական մարմինները եւ նրանց հիմնական գործառույթը նախկինում սահմանադրական ամրագրում չեն ունեցել, ուստի դրանք բոլորը նոր, այլ տեսակի քննչական մարմիններ են։

Նույն կերպ, երդման տեքստի խմբագրական բնույթի փոփոխությունը չի կարող հանգեցնել գործունեության «անհամատեղելիության»։ Հակառակ պարագայում, կարող ենք այսուհետ պնդել, որ նոր վարորդական իրավունքն անհամատեղելի է հին մեքենայի, նոր հագուստը հին պահարանի, իսկ նոր հարեւանը հին բնակարանի հետ։

4. Խնդրո առարկա նամակի հեղինակը Սահմանադրական դատարանի՝ քաղաքական առումով ամենակողմնակալ եւ ամենականխակալ ներկայացուցիչն է: Նրա ընտրությունը, դրան նախորդած եւ հաջորդած գործընթացները, նրա հնչեցրած մոտեցումներն ակնհայտորեն վկայում են քաղաքական շարժառիթների, նկրտումների եւ նպատակների մասին: Նամակի հեղինակն իր իսկ խոսքերով՝ «մեկ կուսակցության դոմինացիայի տակ գտնվող», «կուսակցական որոշումներով եւ նպատակահարմարությամբ ձեւավորվող դատարանի» ապագա ճարտարապետի ընդգծված եւ արտահայտիչ օրինակ է:

Վերոգրյալի հիման վրա խնդրում ենք սույն նամակում ներկայացված բովանդակային փաստարկները քննարկման առարկա դարձնել նույն կարգով, եղանակով եւ չափով, որ կարգով, եղանակով եւ չափով մտադիր եք քննարկման առարկա դարձնել քաղաքացի Վահե Գրիգորյանի նամակի թեզերը, եթե առհասարակ մտադիր եք դրանք քննարկման առարկա դարձնել։

Հարգանքով՝

փաստաբան Սիրանուշ Սահակյան

փաստաբան Ռուբեն Մելիքյան