Թեհրանը Երևանին և Բաքվին կոչ է անում ղարաբաղյան խնդիրը լուծել «առանց երրորդ կողմի միջամտության»
ԵԱՀԿ-ն շարունակում է պնդել ԼՂ հակամարտության խաղաղ և երկարաժամկետ կարգավորման հասնելու ուղղությամբ աշխատանքների հարցում. ԵԱՀԿ զեկույցը
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան. «ԼՂ հակամարտությունն արդեն չափազանց երկար է ձգվում»
Վլադիմիր Սոլովյով. Ալիևը պատրաստ է սպասել 10-20 տարի, և գիտակցում է, որ ՌԴ-ի այսօրվա իշխանության պարագայում արցախյան հարցը չունի ռազմական լուծում (Տեսանյութ)
Ղարաբաղյան հակամարտության խնդրում կարևոր հարցերի շուրջ փոխհամաձայնություն չկա՝ դժվար է. Սերգեյ Լավրով
Հայաստանն ու Ադրբեջանը չպետք է թույլ տան որպեսզի երրորդ ուժերը միջամտեն ղարաբաղյան կարգավորմանը: Այս մասին երեկ Թեհրանում հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեղանը: Փոխանցում է «Ազատություն»-ը:
Իսլամական հանրապետության պաշտպանական գերատեսչության ղեկավարի այս հայտարարությունները հնչել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ բանակցությունների ընթացքում:
Ադրբեջանական ռազմական գերատեսչության ղեկավարը Թեհրան էր ժամանել կիրակի օրը` բազմամարդ մի պատվիրակության ուղեկցությամբ:
Իրանցի պաշտոնյաների հետ քննարկման հիմնական թեմաներից մեկն էլ ղարաբաղյան խնդրի կարգավորումն էր: «Հուսով եմ, որ Հայաստանն ու Ադրբեջանը ղարաբաղյան խնդրի խաղաղ կարգավորման հարցում վճռական կլինեն և երրորդ ուժերի միջամտություն ու ճգնաժամի խորացում թույլ չեն տա», - դիմելով իր ադրբեջանցի գործընկերոջը՝ երեկ նշել է Իրանի պաշտպանության նախարարը:
Հոսեյն Դեղանն, ադրբեջանցի պաշտոնակցի հետ բանակցությունների ընթացքում, խոսել է նաև տարածաշրջանային խնդիրների մասին` մատնանշելով այն ուժերին, որոնք, ըստ Թեհրանի, վտանգում են տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը:
«Ոչ միայն մեր տարածաշրջանն, այլև ողջ աշխարհն է այսօր ենթարկվում այն ահաբեկչական սպառնալիքներին, որոնց աղբյուրներն են «Իսլամական պետություն» և «Ջաբհաթ ան Նուսրա» խմբավորումները, Միացյալ Նահանգները, Սաուդյան Արաբիան և սիոնիստական ռեժիմը», - հայտարարում էր Դեղանը:
Զաքիր Հասանովի հետ բանակցությունների ընթացքում Իրանի պաշտպանության նախարարը նաև ակնարկում էր, թե իր կողմից հիշատակված ուժերից մի քանիսը ցանկանում են ամեն կերպ խոչընդոտել Բաքվի և Թեհրանի միջև ռազմաքաղաքական համագործակցության խորացմանը:
«Մենք չպետք է թույլ տանք, որ արտաքին ուժերը խաթարեն Ադրբեջանի և Իրանի ռազմական համագործակցությունը: Մեր երկու ժողովուրդները սերտ հարաբերություններ ունեն նախևառաջ՝ էթնիկ, պատմական, մշակութային և կրոնական կապերի շնորհիվ: Մեր հարաբերությունները օր օրի ավելի են խորանում: Շատ լավ կլիներ եթե այդ հարաբերությունները զարգանային նաև պաշտպանական ոլորտում»,-նշում էր Հոսեյն Դեղանը:
Դատելով Ադրբեջանի պաշտպանության նախարարի` Թեհրանում հնչեցրած հայտարարություններից, Բաքվում ևս դեմ չեն Իրանի հետ ռազմական կապերի ամրապնդմանը:
«Ադրբեջանն ու Իրանը բարեկամական կապեր ունեցող, եղբայրական պետություններ են: Իրանի հետ ռազմական համագործացկության ծավալումը բխում է նաև Ադրբեջանի շահերից», - հայտարարել է Զաքիր Հասանովը:
«Ազատություն»


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել