Առաջիկա շաբաթների ընթացքում շուրջ 2200-2400 նոր աղբարկղ է հասնելու Երեւան
Երեւանի ավագանու մի քանի անդամներ հուլիսի 8-ին հրատապ կարգով հանդիպել են քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչ Սարգսյանի հետ, որպեսզի անմիջականորեն թարմ տեղեկություն ստանան աղբահանության հարցի կարգավորման վերաբերյալ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Սիփան Ասատրյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Մի բան հստակ է․ Սանիթեք ընկերությունը տապալել է քաղաքի աղբահանության գործընթացը, որն էլ պատճառ է դարձել «Երեւանի աղբահանություն եւ սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի ստեղծմանը։ Հիմնարկը շարունակում է համալրվել մարդկային ռեսուրսով ու տեխնիկայով․
• առաջիկա շաբաթների ընթացքում շուրջ 2200-2400 նոր աղբարկղ է հասնելու Երեւան. մի քանի խմբաքանակով՝ մաս մաս,
• Քաղաքապետարանի կողմից գնված աղբատար մեքենաները դեռ հավաքվում են գործարանում եւ մոտ օրերին արդեն մի քանիսը ուղեւորվելու են Երեւան։ Օգոստոսի 7֊ին 7 նոր աղբատար մեքենա հասնելու է Երեւան։
Սիրելի՛ համաքաղաքացիներ, հասկանում ենք ձեր արդարացի բողոքը աղբահանության վատ վիճակի հետ կապված, քանի որ բոլորս ենք բնակվում նույն բակերում, քայլում խնդրահարույց փողոցներով ու շնչում աղբի տհաճ հոտը։
Որպես ձեր վստահությունը ստացած պատվիրակներ՝ հայցում ենք բոլորիդ համբերությունը ու վստահեցնում ենք ձեզ, որ բոլորս՝ թե՛ ԻՄ ՔԱՅԼԸ խմբակցության անդամները, ու թե՛ գործադիրի մեր գործընկերները հետամուտ ենք աղբահանության սուր խնդրի շուտափույթ լուծմանը»:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...