«Ռուսթավի 2»-ը Պուտինին հայհոյած հաղորդավարի անունից ներողություն է խնդրել
«Ռուսթավի 2» հեռուստաալիքըի տնօրինությունը Գեորգի Գաբունիայի արտահայտությունների հետ համամիտ չէ. այդպես է մեկնաբանել հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան ։ Հիշեցնենք, որ հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիան հայհոյել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։
Հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հեռուստաալիքի անունից ներողություն է խնդրել ոչ եթերային տեքստի համար: «Այս հեռուստաալիքն իր խմբագրությամբ իր գլխավոր շահը համարում է Հայրենիքի, Վրաստանի պաշտպանությունը, հետևաբար, ցանկացած հարձակում նրա համար մեկ թշնամի Վլադիմիր Պուտինի վրա համարում է արդարացված: Հեռուստաալիքի եթերում ինքնարտահայտումը, լինի դա հեղինակային կամ որևէ այլ հաղորդում, ունի իր ձևերն ու կանոնները: Այդ կանոնները բազմիցս խախտվել են նաև իմ կողմից, բայց այդ խախտումներն ունեն իրենց ձևը, կարմիր գծերը… Հեռուստաալիքը կտրականապես չի կիսում ոչ թե պարոն Գաբունիայի արտահայտած կարծիքը, այլ այդ կարծիքի արտահայտման ձևը՝ կարծելով, որ դա չի համապատասխանում հեռուստաալիքի խմբագրական քաղաքականությանը և շատ բարձր չափանիշներին»,- ասել է տնօրենը


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...