Ռուսաստանում քննարկում են վրացական գինիների եւ հանքային ջրերի ներկրումն արգելելու հնարավորությունը
Պետդումայի խորհուրդը դիտարկում է Վրաստանից Ռուսաստան գինիների եւ հանքային ջրի ներմուծման հնարավոր արգելքը։ Այս մասին Facebook-ի էջում տեղեկացրել է Պետդումայի փոխնախագահ, «Միասնական Ռուսաստան» խմբակցության առաջնորդ Սերգեյ Նեւերովը, տեղեկացնում է Investing. com-ը։
Բացի այդ, Պետդուման կառաջարկի արգելել դրամական փոխանցումները Ռուսաստանից Վրաստան։ «Վրաստանի կողմից ոչ բարեկամական գործողությունները մեր երկրի հանդեպ շարունակվում են։ Տեղի են ունենում նաեւ հարձակումներ մեր քաղաքացիների վրա եւ բացահայտ անպատկառություն եւ վիրավորանքներ։ Նման բաները պահանջում են համարժեք պատասխան»,- ասել է Նեւերովը։
Կիրակի՝ հուլիսի 7-ին, վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիան անվայելուչ վիրավորական արտահայտություններ է արել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին։ Նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը վիրավորանքները խայտառակություն է անվանել վրացիների համար։
Ապրանքաշրջանառությունը Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ 2018-ին կազմել է 1,36 մլրդ դոլար, ընդ որում՝ Վրաստանի մատակարարումները Ռուսաստան կազմել են ընդամենը 398 մլն դոլար։ Այդ արտահանման կեսը՝ մոտ 200 մլն դոլար, բաժին է ընկնում գինիներին եւ հանքային ջրերին։
Վերջին անգամ Ռոսպոտրեբնադզորն արգելել է վրացական գինիների եւ «Բորժոմի» հանքային ջրերի ներմուծումը 2006 թվականին։ Այն ժամանակ արգելքի պատճառը գերատեսչությունը նշել է սանիտարական անվտանգության նորմերին չհամապատասխանելը։ Արգելքից հետո վրացական գինին եւ ջուրը վերադարձան ռուսական շուկա միայն յոթ տարի հետո։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...