Կանդելակին ու Սիմոնյանը՝ վրացի հաղորդավարի պահվածքի մասին
Վրացահայ հայտնի հեռուստահաղորդավարուհի Թինա Կանդելակին և RT ռուսական բազմալեզու հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել են վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքի հաղորդավար Գեորգի Գաբունիայի պահվածքը, որը եթերում հայհոյանքներ է տեղացել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին, գրում է vz.ru-ն:
Մասնավորապես, Կանդելակին իր Telegram-ալիքում հիշեցրել է, որ «Ռուսթավի 2»-ի իրական շահառուն Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է: Նրա խոսքով՝ հեռուստաալիքն այս քայլից հետո «ավելի ցած իջնել չի կարող»:
«Հեռուստածրագրի սկզբում հաղորդավարը երկար, կեղտոտ և փողոցային ոճով վիրավորեց իմ երկրի նախագահին… Ես կարծում եմ, որ հեռուստաալիքը, որը հուլիսի 18-ին պետք է իր օրինական սեփականատիրոջը վերադարձվի, ոչ միայն պարտավոր է ներողություն խնդրել մեր նախագահի հանդեպ նման վարքի համար, անկասկած, պետք է ներողությամբ հանդես գա նաև Վրաստանի ղեկավարությունը: Չեմ կարծում, թե Վլադիմիր Պուտինին պետք են այդ ներողությունները, սակայն սա միակ միջոցն է պահպանելու երկրի դեմքի «մնացորդները», որտեղ հնարավոր է նման եթեր»,- նկատել է նա:
«Ես 10 տարի ասում եմ այն մասին, որ Սաակաշվիլին հանցագործ է, տականք ու ստոր: Նրա տեղը ոչ թե քաղաքակիրթ հասարակության մեջ է, այլ բանտում՝ այն ամենի համար, ինչ նա արել է Վրաստանի ու վրաց ժողովրդի հետ…Ես մաղթում եմ նրան այրվել դժոխքում»,- ասել է Կանդելակին:
«Ռուսթավի 2»-ի ղեկավարն անհանգստանում է իր աշխատակիցների անվտանգության համար: Ուղարկե՛ք նրանց մեզ մոտ հանգստանալու: Հյուսիսային Կովկասի հանգստավայրեր՝ օրինակ»,- խորհուրդ է տվել Մարգարիտա Սիմոնյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, կիրակի երեկոյան հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիան իր «P.S.» հեղինակային ծրագիրը սկսել է ՌԴ նախագահի հասցեին հայհոյանքներ տեղալով: Մեծ թվով օգտատերեր քննադատել են Գաբունիային և մտավախություն հայտնել, որ վրաց-ռուսական հարաբերությունները կարող են է՛լ ավելի սրվել: Հեռուստաընկերության գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան հայտարարել է, որ անթույլատրելի է համարում հայհոյանքը եթերում, թեև կիսում է հեռուստահաղորդավարի կարծիքը:
Վրաստանում մի քանի հարյուր մարդ երեկ ուշ երեկոյան հավաքվել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերության շենքի մոտ՝ պահանջելով ազատել աշխատանքից հեռուստահաղորդավար Գեորգի Գաբունիային, որն ուղիղ եթերում հայհոյել ու վատ է արտահայտվել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին: Այս առնչությամբ քննադատությամբ են հանդես եկել և՛ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, և՛ երկրի ԱԳՆ-ն՝ քննադատելով հաղորդավարի ելույթը և այն սադրանք որակելով:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...