Որևէ իշխանություն ինքնուրույն չի կարող պատասխանատվություն ստանձնել ու ասել՝ ես եմ լուծում Արցախի հարցը. ԼՂ ԱԺ պատգամավոր
Ողջունելի է, որ Հայաստանի և Արցախի արտաքին գործերի նախարարները ստորագրել են խորհրդակցությունների պլան: Tert.am-ի հետ զրույցում Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի պատգամավոր Վարդգես Բաղրյանն ասաց, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով ցանկացած միասնական աշխատանք ՀՀ ու ԱՀ միջև պետք է գնահատել դրական:
«Մեզ հուզող ամենակարևոր հարցի շուրջ տարակարծություններ չպետք է լինեն: Լավ է, որ պլան է ստորագրվել, բայց պետք է ասեմ նաև, որ առանց դրա էլ գոնե Արցախի հարցում լուրջ տարակարծություններ չեն եղել: Կարծում եմ, որ փաստաթուղթը հավանաբար կողմերին ավելի է պարտավորեցնելու»,- ասաց Վարդգես Բաղրյանը:
Պատգամավորը նկատեց, որ «չեն եղել բաներ, որոնց մասին Հայաստանի իշխանությունները Ղարաբաղի իշխանություններին տեղյակ չեն պահել», իսկ խորհրդակցական պլանի ստորագրումից հետո պետք է պահեն:
«Ես աշխատել եմ նախագահ Արկադի Ղուկասյանի աշխատակազմում, հեռուստատեսությունում ու կարող եմ ասել, որ միշտ էլ բանակցություններից առաջ, հետո ՀՀ իշխանությունները Ղարաբաղի իշխանություններին ոչ միայն տեղյակ են պահել քննարկածը, այլև անպայման հաշվի են առել Արցախի իշխանությունների տեսակետը: Երբևէ լուրջ տարաձայնություն չի եղել: Մտքերի փոխանակություն է եղել, ինչ-ինչ հարցերի շուրջ գուցե եղել են տարբեր կարծիքներ, բայց նույն մեխին են խփել»,- մանրամասնեց Վարդգես Բաղրյանը:
Ըստ պատգամավորի՝ պլանը «օրինականացնում է» հարաբերությունները, որոնք միշտ էլ եղել են բոլոր իշխանությունների ժամանակ:
«Մենք չենք կարող ջլատել մեր ուժերը՝ տարբեր կարծիքներ ունենալով: Սա լավ է, որ հայկական կողմերից որևէ մեկը ինքնուրույն, միայնական չգործի: Ո´չ Հայաստանի, ո´չ Արցախի իշխանությունները իրավունք չունեն, միայն իրենց կարծիքը հաշվի առնելով, որևէ բան ստորագրեն, թեև ես այն կարծիքին եմ, որ հարցը միայն հանրաքվեով կարող է լուծվել: Որևէ իշխանություն ինքնուրույն չի կարող պատասխանատվություն ստանձնել ու ասել՝ ես եմ լուծում հարցը»,- ասաց նա:
Դիտարկմանը, թե արդյոք Նիկոլ Փաշինյանը կարո՞ղ է «ինքնուրույն լուծել հարցը», արդյոք նման կասկածնե՞ր ունեք, Վ. Բաղրյանը բացասական պատասխան տվեց՝ նշելով, որ եթե որևէ մեկը նման բան անի, դա կլինի քաղաքական ինքնասպանություն:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են