Հայաստանում կսկսեն թղթի թափոններից վառելիք արտադրել
Հայաստանում կսկսեն վառելիքային բրիկետներ արտադրել թղթի աղբից։ NEWS.am -ի թղթակցին Telco Technic International ընկերության գլխավոր տնօրեն Գեւիկ Դավուդին հայտնել է, որ արտադրությունը ծրագրված է սկսել ոչ ուշ քան 2-3 ամիս հետո, ապագա ջեռուցման սեզոնի համար։
Իրանահայ Գեւիկը արտադրության մի քանի մոդել իր հարազատների հետ միասին հավաքել ու փորձարկել է սեփական ձեռքերով, ավտոտնակում։ Ի վերջո նրանք կանգ են առել ձեռքի արտադրության վրա։ Վառելիքային բրիկետները վաղուց արդեն նորություն չեն ու դրանց համար կոնվեյերներ աշխարհում շատ կան, բայց ձեռքով արտադրությունն ավելի էժան ու քիչ կլինի, հետեւաբար՝ ավելի հասանելի, այդ թվում գյուղերում։ Առավել եւս , որ բրիկետների համար կարելի է օգտագործել նաեւ գյուղատնտեսական թափոնները, շեշտել է Դավուդին։
Մի քանի պատրաստի բրիկետներ նա փորձնական այրել է, որպեսզի համեմատի փայտի հետ։ «Իմ գնահատականով, մեր բրիկետների այրման տեսակարար ջերմությունը 3-5 անգամ բարձր է։ Ավելի լավ կլինի օգտագործել պիրոլիզային վառարաններ, որտեղ այրվում են նաեւ թափոնային գազերը։ Այդ դեպքում ոչ միայն ավելի քիչ ծառ կկտրեն, այլեւ օդն էլ ավելի մաքուր կդառնա»,-հավելեց Գեւիկը։
Նրա խոսքով ձեռնարկությունը պատրաստ է ինքնուրույն հավաքել անհրաժեշտ հումքը՝ թուղթը, ճյուղերն ու տերեւները։
«Դրա համար ինձ պետք կլինի թափոնների հավաքման թույլատվություն։ Եվ այս հարցում ես շատ կգնահատեի Երեւանի իշխանությունների աջակցությունը»,- շեշտեց Դավուդին։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են