ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովը կոչ է արել պաշտպանել բոլոր լրագրողներին, ակտիվիստներին ու բլոգերներին
ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի՝ ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերով հանձնաժողովն այսօր նիստի ժամանակ կոչ է արել պատժել սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանության մեղավորներին, ինչպես նաեւ պաշտպանել բոլոր լրագրողներին, ակտիվիստներին ու բլոգերներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Բանաձեւի տեքստի համաձայն՝ ԵԱՀԿ ԽՎ-ն դատապարտում է սաուդցի լրագրողի սպանությունն ու անընդունելի համարում լրագրողների ազատության դեմ ոտնձգությունը: ԵԱՀԿ ԽՎ-ն նշել է, որ մեղավորները պետք է պատժվեն:
ԵԱՀԿ ԽՎ-ի կարծիքով՝ ազգային խորհրդարանները պետք է հետեւեն իրենց երկրների կառավարությունների գործողություններին՝ լրագրողների սպանությունների կամ ճնշումների դեպքում:
Քննարկումների ընթացքում բանաձեւի տեքստում ներառվել է նաեւ փոփոխությունը, որի համաձայն՝ ԵԱՀԿ ԽՎ-ն կազմակերպության անդամ երկրներին կոչ է անում ռազմավարություն մշակել՝ լրագրող կանանց նկատմամբ ոտնձգություններն արմատախիլ անելու համար:
Միեւնույն ժամանակ, ԽՎ-ն կոչ է անում ԵԱՀԿ անդամներին իրենց հայրենիք վերադարձնել քաղաքացիներին, որոնք անդամակցել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը, եւ դատական պատասխանատվության ենթարկել:
ԵԱՀԿ ԽՎ-ն կոմպետենտ մարմիններին կոչ է արել նաեւ ապահովել Չեչնիայում ԼԳԲՏԻ ներկայացուցիչների իրավունքների պաշտպանությունը, որոնք հետապնդման են ենթարկվում, իսկ Ռուսաստանին կոչ են արել համագործակցել ԵԱՀԿ-ի հետ այդ հարցերի լուծման համար: Նշվում է, որ խոսքը «լեսբիների, գեյերի, բիսեքսուալների, տրանսգենդերների եւ ինտերսեքսուալների» պաշտպանության մասին:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...