Ողբերգական վթարի բոլոր 6 զոհերը «ԳԱԶԵԼ»-ի ուղեւորներ են եղել
Արարատի մարզում, Երասխ-Երեւան ճանապարհին երեկ՝ հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական վթարի հետեւանքով զոհված 6 քաղաքացիներն էլ «ԳԱԶԵԼ»-ի ուղեւորներ են եղել: Այս մասին դեպքի վայրում նշեց Արարատի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, փ/ծ փոխգնդապետ Աշոտ Միրզոյանը:
Նրա խոսքով, երկու մարտական հաշվարկ է ժամանել դեպքի վայր. «Այն պահին երբ մենք հասել ենք, քաղաքացիները կարողացել են առաջին օգնություն ցույց տալ եւ տուժածներին դուրս բերել «Գազելից» եւ մեքենաներով տեղափոխել Արարատի հիվանդանոց։ Վթարի հետեւանքով երեք մեքենաներն էլ հրդեհվել են։ Բոլոր մահացածները «Գազելի» ուղեւորներ են, իսկ տուժածների մեջ կան մյուս մեքենաների ուղեւորներ»,-ասաց նա՝ հավելելով, որ իրենք դժվարանում են ասել, թե որն է պատճառը վթարի։
Նշենք, որ վթարից շուրջ 4 ժամ անց միայն երթեւեկությունը վերականգնվել է:
Արարատի մարզում դաժան ու ողբերգական ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի, ժողովրդին հայտնի՝ Արարատի Զոդի կարմրջի վրա բախվել են Toyota մակնիշի 096 FF 96 համարանիշի, ВАЗ 2106 մակնիշի 35 LQ 998 համարանիշի և մարդատար «Գազել» մակնիշի ավտոմեքենաները։
Բախման հետևանքով «Գազել»-ում հրդեհ է բռնկվել, և այն վերածվել է մոխրակույտի։
Դեպքի վայր են ժամանել ԱԻՆ փրկարար ծառայության Արարատի հրշեջ փրկարար ջոկատը 1 մարտական հաշվարկով, որոնք քաղաքացիների օգնությամբ մարել են «Գազել»-ում առաջացած հրդեհը, և այնտեղ հայտնաբերել են մոխրացած դիեր։ Վերջին տվյալներով զոհվել է 6, վիրավորվել 12 մարդ:


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...