Պոլսո պատրիարքի թեկնածություն պետք է դնեն Թուրքիայում ծնված, աշխարհի ցանկացած մասում գտնվող հայ հոգեւորականները. Փայլան
Պոլսո հայոց պատրիարքական տեղապահի ընտրվելուց հետո Կարո Փայլանը իր մտքերով է կիսվել թուրքական Bianet.org կայքի լրագրողի հետ։
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը նշել է, որ պատրիարքական տեղապահի ընտրություններն էլ մի փոքր սխալով են անցկացվել, քանի որ դրան մասնակցել է ընդամենը 2 հոգեւորական, այնինչ պետք է մասնակցեին աշխարհի ցանկացած վայրում գտնվող եւ Թուրքիայում ծնված հայ հոգեւորականներից ցանկացածը։
Փայլանը շեշտել է, որ պատրիարքական տեղապահի ընտրություններից հետո արդեն մտնում են պատրիարքի ընտրությունների կազմակերպման փուլ՝ հույս հայտնելով, որ անցկացման թույլտվությունը երկրի ՆԳ նախարարությունը առանց հապաղելու կտա։
«Պոլսո պատրիարքի ընտրության համար պետք է աշխարհի բոլոր մասերում ապրող եւ Թուրքիայում ծնված բարձրաստիճան հայ հոգեւորականներին նամակ գրել եւ հրավիրել պատրիարքի թեկնածություն դնելու։ 10 տարի ընտրություն տեղի չի ունեցել։ Պատրիարքարանը կառավարվել է նշանակովի անձի կողմից։ Հիմա ժամանակն է ժողովրդավարական ընտրություն կազմակերպել»,–ասել է Փայլանը։
Նշենք, որ օրեր առաջ Պոլսո հայոց պատրիարքական տեղապահ է ընտրել եպիոսկոպոս Սահակ Մաշալյանը՝ 2 ձայն ավել հավաքելով մյուս թեկնածու, արք. Արամ Աթեշյանից։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...