Հասարակությունն ու մամուլը Հայկ Մարությանին հիշեցնում են խոստումները. «Մեդիա պաշտպան»
2019թ-ի հունիսի 21-ից 30-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին։
Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք։ Նշված ժամանակահատվածում հայտարարագրվել է 225 հոդված, որոնցից 57-ը եղել է բացասական, 8-ը՝ դրական, 160-ը՝ չեզոք։
Քաղաքապետ Հայկ Մարությանն առաջին անգամ է ներառվել մեր մշտադիտարկման ցանկում։ Առաջին տասնօրյակը բարենպաստ չէր Մարությանի համար։ Քաղաքապետի մասին բացասական հոդվածները վերաբերում են տարաբնույթ հարցերի։
Հասարակակությունը և լրատվականները վերհիշել են Հայկ Մարությանի նախընտրական խոստումները և դրանք համադրում են ներկա վիճակի հետ։ Համացանցում և լրատվականներում կարելի է հանդիպել բազմաթիվ հրապարակումների, որոնք վերաբերում են աղբահանության խնդիրն, ինչի համար մեղադրում են քաղաքապետին։
Առանձին քննարկման և բողոքի թեմա դարձավ Հայկ Մարությանի վերջերս արված հայտարարությունը՝ ըստ որի 60 կմ ժամ քաղաքային արագությունը պետք է իջեցվի 50 կմ ժամի։ Այստեղ տարբեր մեկնաբանություններ եղան, որոնց մեջ դրականը քիչ էր։
Բողոքները վերաբերում են նաև տրանսպորտի ցանցին։ Այն, ըստ մամուլի, որևէ բարեփոխման չի ենթարկվել ու սա ևս մեկ անգամ ներկայացվում է Հայկ Մարությանի խոստումների և իրականության հակասության համատեքստում։ Խնդիրներ կան նաև տենդերների հետ կապված։ Աղբահանության, «ԿամԱԶ»–ների գնման հարցի հետ կապված լրատվականները գրում են, որ 60 մլն դրամ է անհետացել։
Դրական է, որ քաղաքապետին քննադատում են ոչ թե անձնական հարցերի, այլ քաղաքային խնդիրների համար։ Բացասական է, որ քաղաքային խնդիրներն, ըստ մամուլի, գնալով ավելանում են, իսկ լուծումները հապաղում։


















































«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...