Իմ վիճակը գնալով վատանում է. Ապրիլյան պատերազմի մասնակցին անհապաղ բուժօգնություն է հարկավոր
Ապրիլյան պատերազմի մասնակից 33–ամյա Հայկ Սեխլիյանին շտապ բուժում է անհրաժեշտ։ Նրա առողջական վիճակը գնալով վատթարանում է, իսկ բուժումը կարող են իրականացնել միայն արտասահմանում։
Հայկի խոսքով` մի քանի անգամ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին, բայց դեռ անարձագանք է մնացել։
«Վերջին հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ եղել է մոտ 2–3 ամիս առաջ՝ «Զինվորի տանը»։ Ասացի՝ պարոն վարչապետ, անցած տարի հունիսից ասացիք կարձագանքենք, բայց ոչ մի բան։ Վարչապետի հետ երկրորդ անգամ հանդիպմանը նաև ներկա է եղել Առողջապահության նախարարը, նամակ անձամբ Առողջապահության նախարարին էլ եմ տվել, բայց ոչ մի պատասխան չկա»,– ասաց Հայկը։
Նրա խոսքով՝ երեք տարիներ ընթացքում ոչ մի անգամ հանրային տարբերակով չի բարձրաձայնել խնդրի մասին, սակայն հիմա դանակը ոսկորին է հասել։
«Դեռ անցած տարի, երբ բեկորը մեկ սանտիմետր հեռու էր ողնուղեղից, բժիշկները խուսափեցին միջամտություն անել եւ խորհուդ տվեցին գնալ Շվեյցարիա։ Իմ վիճակը գնալով վատանում է, եւ մեկ օր շուտ գնալն իմ օգտին է»,– ասաց Հայկը։
Նրա խոսքվ՝ անգամ վիրավորումից հետո ինքն աշխատել է եւ տան վարձավճարն ու ընտանիքի կարիքները հոգացել։
«Ես միշտ փորձում եմ դժվարությունները ժպիտով հաղթահարել, եւ եթե այսօր կարողանում եմ աշխատել, ես դա անում եմ մեծ սիրով։ Ես պետությունից կամ որեւէ մեկից ակնկալիք չունեմ»,– ասաց Հայկը։
Հայկի ընկերները նրա անունով հաշվեհամար են բացել, որպեսզի գումար հավաքվի եւ օր առաջ նրան տեղափոխեն արտասահման։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են