Շրջան առ շրջան Ադրբեջանը կկորցնի իր տարածքները
«Չեմ կարող լավատեսությամբ ընդունել մոսկովյան բանակցությունների արդյունքները»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը, մեկնաբանելով իր վերջին հանդիպումը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
Նմանատիպ հայտարարություն նա արել է Քաթարի արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում, որտ տեղի է ունեցել այսօր Բաքվում:
Նա նաեւ ասել է, թե Լավրովը ցանկանում է կազմակերպել Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարների հանդիպումը, եւ որ Բաքուն իր համաձայնությունը տվել է:
Հիշեցնենք, որ նույն ասուլիսում Մամեդյարովը ադրբեջանցիներին ոգեւորելու համար, խոսելով 90-ականների կեսերից անտերության եւ ավերածության վերածված մի գյուղի բնակեցման մասին, հայտարարել է, թեայսպես գյուղ առ գյուղ, շրջան առ շրջան իրենք վերադարձնելու են «բռնազավթված տարածքները»:
Իրականությունն այն է, եւ այդ մասին Մամեդյարովը հրաշալի գիտի, որ ադրբեջանական կողմի ապակառուցողական քաղաքականությունը եւ համառորեն իրականություն չվերադառնալը կարող է հանգեցնել նրան, որ Ադրբեջանը շրջան առշրջան կկորցնի ամբողջ տարածքը: Եւ այդ ժամանակ ոչ միլիարդանոց զենքերն Ադրբեջանին կօգնեն, ոչ էլ Մամեդյարովի մեծամիտ հայտարարությունները:
Իսկ այժ Մինսկի խմբի համանախագահողները պետք է միջոցներ ձեռնարկեն ադրբեջանական կողմի ռազմատենչ եւ ռազմաշունր հայտարարություններին վերջ տալու համար:
Top-News.am

















































«Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը Հայաստանի գլխավոր առաջնահերթությունն է». Ռուբեն Ռուբինյան
Արցախի ՊԲ հրամանատարի ղեկավարությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն
«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար հստակ ժամկետներ չենք դնում». Զախարովա (տեսանյութ)
Արցախի Զինված ուժերը կհամալրվեն ժամանակակից զինտեխնիկայով. Բակո Սահակյան
Բակո Սահակյանը մի շարք օրենքներ է ստորագրել
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են