Զանգվածային ծեծկռտուք Ղազախստանում լուսանկարի պատճառով. տուժել է 30 մարդ
Ատիրաուսկի մարզում Թենգիզ նավթահանքում ղազախ եւ օտարերկրյա աշխատողների միջեւ ծեծկռտուքի հետեւանքով տուժել է երեք տասնյակ մարդ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում կատարելով մարզի վարչակազմի մամուլի ծառայությանը:
Շաբաթ Сohsolited Contracting Endihering and Prourement S.A.L Offshore (CСЕР) ընկերության աշխատակիցները Թենգիզ ավանում հավաքվել եւ իրենց բողոքն էին արտահայտել WhatsApp-ի էջում Լիբիայի քաղաքացու կողմից վերջերս հրապարակված լուսանկարի վերաբերյալ: Հաղորդվում է, որ լիբիացի Էլի Դաուդը հրապարակել էր Ղազախստանից իր գործընկերոջ հետ լուսանկարը, որում նա իր ձեռքում պահում է ռացիան, որի ալեհավաքը գտնվում էր հետեւում կանգնած կնոջ շուրթերի հետ նույն հարթության վրա:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ նավթահանքի բուժկետում բուժօգնություն է տրամադրվել 30 տուժողներին. այժմ նրանց կյանքից ոչինչ չի սպառնում: Զոհեր չկան:
Ավելի ուշ ինքը՝ Էլի Դաուդը, ձայնագրել էր տեսանյութ, որում ներողություն էր խնդրել լուսանկարի համար, հաղորդում է Sputnik-Ղազախստանը:
«Բարեւ Ձեզ: Հարգելի ակիմատ, նախագահ, ղազախ ընկերներ եւ Ղազախստանի ժողովուրդ, ես ձայնագրում են այս տեսաուղերձը երկու փաստի առիթով ներողություն խնդրելու համար: Նախ, ցանկանում են ներողություն խնդրել լուսանկարի համար. ես պարզապես լուսանկարում էի գործընկերոջս, չէի ցանկանում եւ նկատի չունեի բացասական ոչինչ: Պարզապես գործընկեր է: Այնուհետեւ ներողություն եմ խնդրում ղազախ ժողովրդից: Ես ապրել եւ աշխատել եմ ձեզ հետ երկու տարի. Ղազախստանում հաճելի է աշխատել: Ես չեմ ցանկացել վիրավորել որեւէ մեկին, դուք հիանալի մարդիկ եք: Խնդրում եմ, ընդունեք իմ ներողությունը»,-ասվում է Էլի Դաուդի տեսանյութում:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են