«Անընդունելի է, որ տարվա այս եղանակին էտ կատարվի». Ինչո՞ւ են Օրբելի փողոցում հաստաբուն բարդիներ հատվել
Մայրաքաղաքի Օրբելի փողոցում այսօր՝ հունիսի 29-ին, բարդի է հատվել. էտվել են հարակից ծառերի ճյուղերը: Այս մասին այսօր՝ հունիսի 29-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը՝ անդրադառնալով Օրբելի փողոցում ծառահատմանը եւ էտման աշխատանքներին:
Նրա խոսքով նման ծառերը լուրջ վտանգ են ներկայացնում բնակչության համար. «Այս հատվածում մենք ունեինք մեկ չոր բարդի, որը հեռացվեց, կա մասնագիտական եզրակացություն, այն մեծ թեքության վրա իրենից վտանգ ներկայացնող ծառ էր»,- ասաց Հակոբյանը:
Նա ցույց տվեց մեկ այլ հաստաբուն բարդի՝ նշելով, որ այն 40-45 տարեկան է, այդ հատվածում աճել է կամայական. «Այս վիճակում անգամ ձեւավորված փչակ ունի, որի մեջ աղբ կա հավաքված, չունի նորմալ սնուցում, ճյուղերից երեւում է, որ կան բազմաթիվ չորուկներ: Առանցքային ճյուղը չորացած է: Սա նույնպես իրենից լուրջ վտանգ է ներկայացնում: Մենք ահազանգը ստացել ենք բնակիչներից, որ վթարայնության ռիսկը չեզոքացնենք»:
Տեղում խնդրին ծանոթանալու համար եկավ նաեւ Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության ղեկավար Միքայել Մանրիկյանը: Նա նշեց, որ այսօր առավոտյան ֆեյսբուքում գրառում է եղել, որ վաղ առավոտից տեղի է ունենում ծառերի սպանդ. «Մենք արագ արձագանքեցինք: Կոնկետ հիմա Օրբելի փողոցում եմ, որտեղ տեղի են ունեցել գործողությունները: Այստեղ ծառերի էտ չի եղել, է եղել է ծառերի կտրատում: Հիմնավորվում է, որ վթարային խնդիր է ունեցել եւ վտանգ է առաջացրել: Ընդհանուր մքոտեցումները տարակուսելի են, որովհետեւ փաստացի չունենք հստակ սխեմա, թե որը պահպանվի, որը էտվի»:
Մանրիկյանը եղել է նաեւ մոսկովյան փողոցում, որտեղ այդ պահին էտման աշխատանքներ էին ընթանում: Նա նշեց, որ անընդունելի է, որ տարվա այս եղանակին էտ կատարվի. «Ծառը կենդանի օրգանիզմ է եւ մենք փաստացի վնասում ենք այդ օրգանիզմը: Կփորձենք գրություն ուղարկել ու ստանալ պատասխան, թե ինչու են ծաղկած ծառերը էտվում: Պարոն Հակոբյանն ասաց, որ գրություն է գրված, որ դադարեցնեն ծառերի էտը, բայց ասօր այն շարունակվում է: Անգամ եթե կա էտի կարիք, ճիշտ կլինի դա անել վաղ գարնանը կամ ուշ աշնանը, բայց մենք հիմա կենդանի օրգանիզմին հասցնում ենք առողջական վնաս»:
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ