Յոգուրտը կարող է պաշտպանել աղիքների ուռուցքներից. հետազոտություն
Յոգուրտը շատ ավելի օգտակար է, քան կարող էիք կարծել: Շաբաթական սնունդի մեջ յոգուրտի 2 եւ ավելի չափաբաժին գործածելը նվազեցնում է բարորակ ուռուցքների առաջանալու հավանականությունը, որոնք կարող են վերափոխվել աղիքների քաղցկեղի: Այս մասին հայտնում են Վաշինգտոնյան համալսարանի (ԱՄՆ) գիտնականները:
Նրանք վերլուծել են 32 606 տղամարդկանց եւ 55 743 կանանց մոտ ադենոմաների տարբեր տեսակների զարգացման մասին տեղեկությունները ու ստացված տվյալները համեմատել են նրանց սննդակարգի հետ: Կամավորները յուրաքանչյուր 4 տարին մեկ ներկայացրել են իրենց կենսակերպի եւ սննդակարգի՝ ներառյալ յոգուրտի գործածման մակարդակի մասին մանրամասն տեղեկություններ:
Հետազոտման ժամանակահատվածում հայտնաբերել են տղամարդկանց շրջանում ադենոմաների զարգացման 5811 դեպք եւ 8116 դեպք՝ կանանց շրջանում: Պարզվել է, որ տղամարդկանց շրջանում, որոնք հաճախ են յոգուրտ կերել, բարորակ ուռուցքների զարգացման հավանականությունը 19 տոկոսով փոքր էր: Դրանից բացի, հաստ աղիքում ադենոմաների ի հայտ գալը, որոնք կարող են վերափոխվել քաղցկեղի, նվազել է 26 տոկոսով:
Հետաքրքիր է, որ կանանց մոտ յոգուրտի գործածման եւ աղիքների ուռուցքների զարգացման հավանականության միջեւ կապ չի հայտնաբերվել:
Աղիքներում նորագոյացությունների դեմ յոգուրտի արդյունավետությունը բացատրվում է նրանով, որ Lactobacillus bulgaricus եւ Streptococcus thermophilus բակտերիաները, որոնք սովորաբար պարունակվում են յոգուրտում, կարող են աղիքներում նվազեցնել քաղցկեղ եւ այլ խնդիրներ առաջացնող քիմիական նյութերի մակարդակը:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է