Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աշխարհի յուրաքանչյուր թեմ պետք է ունենա առնվազն մեկ լավ պատրաստված էքզորցիստ Կղզին վերածվել է անսովոր բացօթյա շքեղ մեքենաների ցուցասրահի Փողը կարող է միայն տեսանելի դարձնել մարդու որակները, այն չի ստեղծում դրանք Հավանական ինքնասպանության վարկածը կարող է հերքվել ՊՍԺ-ն պատրաստ է նոր ռեկորդ սահմանել Յամալի տրանսֆերի համար Լիվերպուլը հայտարարել է Սալահի հեռանալու մասին Բարսելոնան արդեն աշխատում նոր աստղային խաղացողի տրանսֆերի ուղղությամբ Ապօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 25.03.2026 HBO հեռուստացանցը հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի առաջին կադրը Հայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը` միանձնյա առաջատար Մատենադարանի գործունեությունը ներկայացվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամում

Աշխարհի յուրաքանչյուր թեմ պետք է ունենա առնվազն մեկ լավ պատրաստված էքզորցիստԿղզին վերածվել է անսովոր բացօթյա շքեղ մեքենաների ցուցասրահիՓողը կարող է միայն տեսանելի դարձնել մարդու որակները, այն չի ստեղծում դրանքՀավանական ինքնասպանության վարկածը կարող է հերքվելՊՍԺ-ն պատրաստ է նոր ռեկորդ սահմանել Յամալի տրանսֆերի համարԼիվերպուլը հայտարարել է Սալահի հեռանալու մասինԲարսելոնան արդեն աշխատում նոր աստղային խաղացողի տրանսֆերի ուղղությամբԱպօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԱզգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 25.03.2026HBO հեռուստացանցը հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի առաջին կադրըՀայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը` միանձնյա առաջատար Մատենադարանի գործունեությունը ներկայացվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամումՄասիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և ԱյնթապումԻրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պայմանըՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և կեղծիք կատարելու մեջՊրեմիեր լիգայի երկու ակումբներ կպայքարեն Ռեալի ֆուտբոլիստի համարՏեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ նախնական համաձայնությամբ կատարված սպանությունՔննարկվել է ԱՄՀ պահուստային ծրագրի միջոցառումների կատարման ընթացքըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվՀայաստան-Հունաստան համագործակցությունը զարգանում է կայուն և հետևողական կերպով«Շիկահող» պետական արգելոցի որևէ հողակտոր չի վաճառվել․ Շրջակա միջավայրի նախարարությունՀատուկ պաշտպանված էլեկտրոնային համակարգ, որով պետք է իրականացվեն առգրավումներըԵրևանի մոլերից մեկում հրդեհի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ՓԾԱռաջիկա օրերին սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանաԹրամփը պաշտոնապես սատարել է Վիկտոր Օրբանի թեկնածությանըՈր հասցեներում ջուր չի լինիԱկնկալվում է ավելի կոշտ և կենտրոնացված մոտեցում անվտանգային հարցերումՀանրապետության տարածքում սպասվում են կարճատև տեղումներԹեհրանն ունի «գրեթե ռազմական» աստիճանի հարստացված ուրանի հսկայական պաշարներՖիլիպինները հայտարարել է ազգային էներգետիկ արտակարգ իրավիճակԼատվիայի և էստոնիայի տարածքում ԱԹՍ-ներ են ընկելԳյումրիում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի գործունեությունը․ ՍԱՏՄՌուսաստանից հացահատիկի հերթական խմբաքանակն է ժամանում ՀայաստանԳրոսին զսպվածության կոչ է արել «Բուշեր» ԱԷԿ-ի շրջանում նոր գնդակոծության մասին հաղորդագրություններից հետոՔուվեյթի միջազգային օդանավակայանում հրդեհ է բռնկվել վառելիքի բաքի մեջԻնչ ճակատագիր է սպասվում Մամուլի շենքին. ներկայացնում է Պետական գույքի կառավարման կոմիտենԱրարատում և Արմավիրում 7 ապօրինի հորի շահագործում է կասեցվել. ԲԸՏՄԻրանը հայտարարում է, որ «ոչ թշնամական» նավերը կարող են անվտանգ անցնել Հորմուզի նեղուցովՄեքենա հրկիզելուն դրդած 29-ամյա տղամարդը կալանավորվել էՎթարային ջրանջատում Երևանի Աջափնյակ վարչական շրջանումԻրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցություններ կամ խորհրդակցություններ չեն ընթանում. Էսմայիլ ԲաղայիԱյս վավերացումից հետո շարունակելո՞ւ են տանը խոշոր կատվազգիներ պահելԵրևանը միանում է «Երկրի ժամ» համաշխարհային բնապահպանական նախաձեռնությանըՀիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըՀիմնանորոգման նպատակով կփակվի Ա. Ավետիսյան փողոցի՝ Վ. Փափազյանից մինչև Վ. Վաղարշյան փողոցի խաչմերուկն ընկած հատվածըԵրևանի համար 24 մանկապարտեզը կունենա նոր շենք՝ նախատեսված շուրջ 180 երեխայի համարՄակրոնը կոչ է արել բարեխղճորեն մասնակցել բանակցային գործընթացին՝ ճանապարհ բացելու լարվածության թուլացման համարԿասեցվել է Կոտայքի մարզի Ալափարս գյուղի մսուր-մանկապարտեզի խոհանոցի արտադրական գործունեությունըՎերանայվում է տպագիր մամուլը որպես ծանուցման գործիք կիրառելու գործող մեխանիզմըԿովկասյան ընձառյուծի պահպանությունը բնական հավասարակշռության ու միջավայրի պահպանություն է. կվավերացվի համաձայնագիր
Հարեվաններ

Հայուհին՝ «թուրքական ազգագրական երգերի մայր» տիտղոս էր նվաճել

Թուրքիայում հայ ինքնությունը թաքցրած հայտնի արվեստագետներից Էլիզա Օլջույանի կյանքի որոշ մանրամասները ներկայացնում ենք Akunq.net–ի թարգմանությամբ։

Էլիզա անունով հայ աղջիկը ծնվել է 1913 թ. մարտի 26-ին Էլյազըղ (Խարբերդ) գավառի Արաբկիր քաղաքում, որն այսօր արևելյան Թուրքիայի Մալաթիա վարչական շրջանի մի մասն է։ Նա նաև օպերետային պարուհի էր, ազգագրական երգեր ժողովող և ուսուցիչ։ 1990-ական թվականներին Ստամբուլի պետական կոնսերվատորիայի ազգագրական երգի բաժնի դոցենտին «թուրքական ազգագրական երգերի մայր» էին կոչում (թուրքերեն՝ «Թյուրքու անա»)։ Ըստ «Ստամբուլի կանանց թանգարանի» վեբ–կայքի՝ Էլիզայի հոր անունը Հարություն է եղել։

Դժբախտաբար, կարիերայի ամբողջ ընթացքում նա երբեք հրապարակավ չի խոստովանել իր հայկական ծագման մասին, իսկ թուրքերը կարծել են, թե թուրք է, քանի որ թուրքական անուն է ունեցել՝ Զեհրա Բիլիր։ 1985 թ. Արաբկիրի այն փողոցը, որտեղ նրա տունն է գտնվել, անվանակոչվել է «Զեհրա Բիլիր»։ Նա մահացել է 2007 թ. հունիսի 28-ին Ստամբուլում՝ ծերանոցում։

Այսօր այլեւս գաղտնիք չէ, որ նա հայկական ծագում ունի։ Համացանցում տարբեր աղբյուրներ փաստում են, որ նրա իրական ազգանունը Սուրհանդակյան է եղել, մինչդեռ լրագրող Պերճուհի Բերբերյանը, ով Էլիզայի մանկության ընկերուհին է եղել, անցած տարի «Ակօս» թերթում լույս տեսած իր հոդվածում նշում է, թե Էլիզայի ազգանունն իրականում Օլջույան է. «Նա ամուսնությունից հետո է դարձել Զեհրա Բիլիր… Ինչ-որ մեկը նրա անունը համացանցում է գրանցել, ինչ-որ մեկն էլ տեսել, որ հայկական ծագում ունի, և ամենուրեք Էլիզա Սուրհանդակյան անուն-ազգանունն է տարածվել։ Ես չգիտեմ, թե ով է հորինել դա, երբ կամ ինչպես, սակայն ինչ-որ կերպ որոշվել է, որ նրա ազգանունը պետք է որ Սուրհանդակյան լինի… Սա միանգամայն սխալ է։ Զեհրա Բիլիրի իրական անունն Էլիզա Օլջույան է»։

Բերբերյանը պատմում է, որ ինքն էլեկտրոնային նամակ է ստացել Ալի Բերքեր Բիլիրի կողմից, ով ներկայացել է որպես Զեհրա Բիլիրի թոռ։ Այնուհետև Բերբերյանն անձամբ հանդիպել է Ալիի հետ, իսկ վերջինս էլ ասել է, թե ինքը գաղափար անգամ չունի, թե որտեղից է ի հայտ եկել «Սուրհանդակյան» ազգանունը։ «Ալին համառորեն դիմել է Էլիզային սխալ ազգանուն վերագրողներից մի քանիսին, սակայն նրանք պնդել են, թե «դա նրա իսկական ազգանունն է»։ Ալիից լավ իր տատիկի ազգանունը ո՞վ կարող է իմանալ։ Ալին ինձ ուղարկել է նաև Էլիզայի մոր՝ Աղավնի Օլջույանի շիրմաքարի լուսանկարը, որտեղ հանգչում է նաև Էլիզայի եղբայրը՝ Կարապետը… Տեսնենք, թե ինչով կպսակվեն Ալիի ջանքերը, ով վճռական է տրամադրված` կենդանի պահել իր տատիկի անունն ու ժառանգությունը»,- գրում է Բերբերյանը։

Լրագրող Ալի Ջան Սեքմեջը գրում է, թե Էլիզայի հարազատները 1915 թ. Հայոց ցեղասպանության զոհ են դարձել. «Էլիզայի հայրը՝ Հարությունը, Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից է եղել, սակայն հայտնի չէ, թե որ ռազմաճակատում է կռվել, և նա պատերազմից հետ չի վերադարձել։ Արաբկիրը, ինչպես և ողջ տարածաշրջանը, քաոսի մեջ էր 1915 թ. ողբերգության հետևանքով։ Էլիզայի հարազատներից շատերը, ով այդ ժամանակ դեռ գրկի երեխա էր, տեղահանության ենթակաների ցուցակներում էին ընդգրկված։ Էլիզայի մայրը հուսահատ վիճակում էր, նա մեկ տղա և երեք աղջիկ ուներ, որոնք դեռ շատ փոքր էին։ Նրան սարսափեցնում էր տեղահանության միտքը, որի ճակատագիրն անհայտ էր։ Նա չգիտեր՝ ինչ անել, երիտասարդ էր և այրի։ Ի վերջո ընդունում է արաբկիրցի մի թուրքի ամուսնության առաջարկն ու որոշում նոր կյանք սկսել՝ այս կերպ խուսափելով Արաբկիրի հայերի մղձավանջից՝ տեղահանությունից։ Գուցե նրա բարեկամներն ու ընկերները թուրքի հետ ամուսնությունը տարօրինակ համարեին, սակայն նա այդ զոհաբերությունն արել էր հանուն իր երեխաների»։

2002 թ. թուրքական «Սաբահ» պարբերականը հարցազրույց է վերցրել Բիլիրից։ Երբ նրան հարցրել են իր արմատների մասին, նա պատասխանել է. «Ես բնիկ էլյազըղցի եմ։ Հորս չեմ հիշում, նա հայ է եղել, զինվորագրվել է և մասնակցել Առաջին աշխարհամարտին, երբ ես մեկ ու կես տարեկան եմ եղել։ Նրա մասին այլևս երբեք ոչինչ չենք լսել՝ կամ գնդակահարվել է, կամ մահացել։ Ես թուրք հորս գիտեմ։ Թեպետ գրանցման մատյաններով ես հայ եմ, սակայն թուրք եմ ու մուսուլման»։ Իսկ երբ «Սաբահ»-ի լրագրողը հարցրել է, թե ինչ է նրա իսկական անունը, պատասխանել է. «Դա կարևոր չէ, իմ իրական անունը չեմ ասի։ Ես փոխակերպված հայ եմ, բայց ինչպես ասացի, հարազատ հորս չգիտեմ»։ Նա նաև հավելել է, որ «Զեհրա» է անվանակոչվել մի մուսուլման մյուֆթիի կողմից՝ 22 տարեկանում, երբ պետք է թուրքի հետ ամուսնանար, իսկ «Բիլիր»-ը ամուսնու ազգանունն է։

«Ակօս» թերթի նախկին գլխավոր խմբագիր, լրագրող Ռոբեր Քոփթաշը 2007 թ. Էլիզայի կյանքի բոլորովին այլ մեկնաբանություն է ներկայացրել. «Նա երաժշտության դասեր է առել հայ երաժիշտ Արտակ Ջանդար-Թերզյանի մոտ… Նա իր իսկական անունը շշնջացել է Ստամբուլի հայ արվեստագետների ու մտավորականների մոտ, բայց երբևէ չի բարձրաձայնել հանրության համար։ Նրա առաջին ձայնագրությունները Վահրամ Կեսարյանի ձայնագրման ստուդիայում են արվել։ Նրա դիմանկարը ստամբուլաբնակ մի հայ նկարիչ է նկարել։ Մի քանի անգամ Հակոբ Այվազի հրատարակած «Քոնուք» ամսագրի շապիկին է հայտնվել։ Քչերը գիտեին նրա իրական ծագումը, սակայն երբեք այն չեն հրապարակայնացրել… երբեք նրան բարդ դրության մեջ չեն դրել»։

Էլիզան միակ հայ արվեստագետը չէր, որ թուրք հասարակությունից թաքցրել է իր հայկական ծագումը։ Թուրքիայում բազմաթիվ հայ դերասաններ ու երաժիշտներ են նույնն արել՝ իրենց թուրք երկրպագուներին, կարիերան և անգամ կյանքը կորցնելու վախից դրդված։ Նրանցից մեկն էլ Սամի Հազինսեսն էր (1925-2002)՝ հայտնի դերասան, կոմպոզիտոր և երգահան, ում իրական անունը Սամուել Հակոբ Ուլուջյան է եղել, սակայն երբևէ այդ անունով հանդես չի եկել։

Իր եզակի հարցազրույցներից մեկում՝ 1994 թ. հայտնի իրավապաշտպան ու լրագրող Յելդա Օզջանը հարցրել է նրա իրական ծագման մասին, և զրույցն անախորժությամբ է սկսվել, քանի որ Ուլուջյանը չի ցանկացել խոսել իր հայկական արմատների մասին.

«-Դուք չե՞ք ցանկանում խոսել Ձեր հայկական ծագման մասին,- հարցրել է Օզջանը։

-Երբեք,- պատասխանել է Ուլուջյանը։

– Այսինքն՝ դուք չե՞ք ցանկանում, որ հայտնի դառնա Ձեր հայկական ինքնությունը։

– Ձեզ ո՞վ է ասել, որ ես հայ եմ»։

Երբ լրագրողը պնդել է, Ուլուջյանն ընդունել է, որ հայկական ծագում ունի և հավելել. «Այն սերը, որ նրանք [թուրքերը] ունեն իմ հանդեպ, կանհետանա։ Ահա թե ինչու չեմ ուզում դա [իմ էթնիկական ծագումը հայտնի դառնա]։ Այս մասին դեռ մի գրեք, թողեք` մեռնեմ, հետո գրեք, իսկ առայժմ մոռացեք դրա մասին»։

Օզջանը հարցազրույցը հրապարակեց 2003 թ.՝ Ուլուջյանի մահից մեկ տարի անց։ Նրա հոգեհանգիստը տեղի ունեցավ Քադըքյոյի Սուրբ Թագավոր եկեղեցում, իսկ մարմինը հողին հանձնվեց Ստամբուլի Հասանփաշայի հայկական գերեզմանոցում։

Անշուշտ, Թուրքիայում տիրող հայաֆոբիան ու հայատյացությունն էին պատճառը, որ Էլիզան և Սամուելը զերծ են մնացել իրենց հայկական ինքնությունը հրապարակավ ընդունելուց։ Թուրքիայում բազմաթիվ մարդկանց՝ այդ թվում նաև պետական ու զինվորական հեղինակությունների համար «հայ» բառն անգամ հայհոյանք է։ Նույնիսկ Ցեղասպանությունից 102 տարի անց Թուրքիայի փոքրաքանակ հայ համայնքը՝ 60,000 մարդ, հաճախ ֆիզիկական ու բարոյական հարձակումների է ենթարկվում։

Հայոց ցեղասպանությունն Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին զուտ իրենց հայրենի հողում հայերի զանգվածային կոտորած չէր. այն նպատակ ուներ ոչնչացնել նաև հայ մարդու ինքնությունն ու ոգին ոչ միայն պատերազմի տարիներին, այլև «խաղաղ ժամանակ»՝ տասնամյակների համար՝ սկսած Թուրքիայի Հանրապետության հիմնադրումից։

Աղբյուրը՝ http://armenianweekly.com/