Ռուսաստանում ադրբեջանցուն սպանելու համար ազատազրկվածի որդին տեսաուղերձով դիմել է Փաշինյանին
Ռուսաստանում ադրբեջանցի խուլիգանի սպանության համար դատապարտված Արման Առաքելյանի որդին դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Գոռ Առաքելյանը խնդրում է լուծել հոր տեղափոխման հարցը, որպեսզի նա իր պատժի կրումը շարունակի Հայաստանում։
Հիշեցնենք` նախօրեին դատապարտվածի հարազատներն ու մտերիմները ցույց են իրականացրել կառավարության շենքի դիմաց նույն պահանջով։ Ցուցարարների հետ հանդիպել է վարչապետի մամուլի խոսնակը։ Ցուցարարները նշել են, որ արտահանձնում պահանջելու պատճառը նաև Առաքելյանի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու մասին ադրբեջանական կողմի սպառնալիքներն են եղել։
Ցուցարարները պնդել են, որ ռուսական կողմում դեմ չեն արտահանձնմանը։ Կառավարությունից խոստացել են երկուշաբթի պատասխանել ցուցարարներին։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգի Պուշկինսկի շրջանային դատարանի 18.11.2016թ. դատավճռի համաձայն՝ Ա. Առաքելյանը դատապարտվել է 18 տարի ժամկետով ազատազրկման Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 1-րդ մասով (սպանություն) և 126-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով (մարդուն առևանգելը մի խումբ անձանց կողմից՝ նախնական համաձայնությամբ) նախատեսված արարքներ կատարելու համար:
Ա. Առաքելյանն ունի 1530 ռուբլու ֆինանսական պարտավորություն՝ որպես դատական ծախս և 1,000,000 ռուբլու տուգանք՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում, որը, համաձայն դատապարտյալի շահերի ներկայացուցիչ Արթուր Դաշյանի՝ մարվել է:


















































Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ
Էմանուել Մակրոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի ...
Մակրոնը և Սթարմերը Ուկրաինայի հարցով հանդիպում են հրավիրել
Ֆրանսիայի պատիվն է լինել այն երկրների կողքին, որոնք երբեք չեն դավաճանել իրենց, կանգնել արդար պայքարի...
Ջերմուկում հայտնաբերված կարմիրգրքյան գորշ արջի քոթոթները տեղափոխվել են ապաստարան․ ԲԸՏՄ
ԱՄՆ-ի գործողությունները Հորմուզի նեղուցում փակուղի են. Արաղչի
Էմանուել Մակրոնի հետ Գյումրի այցը մեկնարկում է 1988-ի երկրաշարժի զոհերի հիշատակին հարգանքի տուրքի մա...
Իսպանիայի վարչապետի ինքնաթիռն արտակարգ վայրէջք է կատարել Թուրքիայում
Իմ բարեկամի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կամրագրենք ռազմավարական գործընկերությունը մեր երկրների միջ...
ԵՔՀ 8-րդ գագաթնաժողովի բացման արարողությունը Երևանում. ուղիղ