«Հետևե՛ք ձեր լեզվին, հակառակ դեպքում մատներդ կկոտրենք, լեզուներդ կպոկենք». Կադիրովի կոչը ժողովրդին
ՌԴ կազմի մեջ մտնող Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը դիմել է դաղստանցի ժողովրդին՝ խնդրելով չտրվել սադրանքների Դաղստանի Կիզլյար և Չեչնիայի Շելկովսկի շրջանի սահմանին տեղի ունեցած միջադեպից հետո, երբ դաղստանցիները հանել էին սահմանին տեղադրված «Չեչնիայի Հանրապետություն. Շելկովսկի շրջան» գրությամբ ցուցանակը: Այդ մասին նա ասել է Instagram-ում ուղիղ եթերի ժամանակ, որի տեսագրությունը տեղադրվել է «Չեչնիան այսօր» գործակալության ինստագրամյան էջում:
Կադիրովը խորհուրդ է տվել օգտատերերին վիրավորական մեկնաբանություններ չգրել: Նա ընդգծել է, որ Չեչնիայի տարածքն ու իր ժողովրդին կպաշտպանի՝ «ինչ գնով էլ որ լինի»:
«Եթե դուք վիրավորում եք իմ արյունը, իմ ժողովրդին, ինչն ինձ համար ամենակարևորն է... Հետևե՛ք ձեր լեզվին, հակառակ դեպքում մատներդ կկոտրենք, լեզուներդ կպոկենք: Ոչ մի սադրող մեկնաբանություն չենք թողնի: Դուք ինձ լավ գիտեք»,- ասել է Չեչնիայի ղեկավարը՝ հավելելով, որ սկզբում պետք է «միացնել ալեհավաքները» և միայն հետո խոսել:
Միևնույն ժամանակ նա նշել է, որ իր ժողովուրդը չի ցանկանում ոչ մեկի հետ պատերազմել կամ թշնամանալ, այլ տրամադրված է բարեկամական ու եղբայրական հարաբերությունների: Նա նշել է, որ չեչենների գործողությունները «սահմանափակվում են ընդամենը սահմանի պահպանությամբ», Չեչնիան «ուրիշի տարածքներին չի հավակնում»:
Ավելի վաղ Դաղստանի ղեկավար Վլադիմիր Վասիլևն ասել էր, որ դաղստանյան կողմի բնակիչները Չեչնիայի գործողությունները համարել են «հարձակում տարածքային շահերի նկատմամբ»:
«Չեչնիայի Հանրապետություն. Շելկովսկի շրջան» գրությամբ ցուցանակը հանելու միջադեպը տեղի էր ունեցել հունիսի 10-ին: Դաղստանի բնակիչների խոսքով՝ նոր ցուցանակը հայտնվել էր Կիզլյար քաղաքի տարածքում, ինչն իրենց համար անընդունելի էր:


















































Քադիրով. Գրոզնիում հրաձգություն կազմակերպած անձինք ժամանել են արտասահմանից
Չեչնիայում հայտնել են Քադիրովի դիմակի օգտագործմամբ սադրանքի նախապատրաստման մասին
Կադիրովի դուստրը Չեչնիայի մշակույթի նախարարի առաջին տեղակալ է նշանակվել
«Զգաստ կանգնած»․ Կադիրովը պատմել է, թե ինչպես է խոսել Պուտինի հետ
Կարծում էի, որ ինձ նոբելյան մրցանակ կտան ահաբեկչության դեմ պայքարի համար, իսկ ինձ ներառում են պատժամիջոցների ցուցակում
«Ուժեղ Հայաստանի» անունից հանդես եկող, ընտրակաշառք տալու, ստանալու մեղադրանքներով ձերբակալված 3 անձի...
Կենսաչափական անձնագրերը քաղաքացիներին հասանելի կլինեն 2026 թվականի աշնանը
90-ականներից բնակարան ստանալու հերթացուցակում ընդգրկված ՊՆ ծառայողները առաջիկա 4 տարում կլուծեն բնակ...
«Տաշիր Պիցցա»-ում աշխատակիցների են ազատել՝ «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին չմասնակցելու համար
Բացահայտվել են ՌԴ-ից Հայաստան խոշոր չափերի` կանխիկ 72,6 մլն ռուսական ռուբլու ներկրման դեպքեր․ ՊԵԿ
Ռուսաստանն արգելել է «Ջերմուկի» ևս 1,1 մլն շշի վաճառքը
Ուկրաինան կարող է ստիպված լինել հաշտվել իր տարածքի մի մասի կորստի հետ
Լոռու մարզի քրեական ոստիկանները սպանության դեպք են կանխել․ կալանավորվել է երեք անձ
Մենք ենք պետք Եվրոպային, թե Եվրոպան` մեզ
Պարի միջազգային օր․ Երևանի կենտրոնում կանցկացվի «Արի՛, պարի՛» խորագրով միջոցառումների շարք․ միացե՛ք ...