Ֆրանսիայում սուրճն օգնել է հազվագյուտ հիվանդությամբ տառապող երեխային
Ֆրանսիայում բժիշկները ներկայացրել են ժառանգական հիվանդություն, որը հաղթահարել օգնում է սուրճի կանոնավոր օգտագործումը: Ինչպես հայտնում է RIA Novosti-ն, ֆրանսիացի 11-ամյա երեխայի մոտ հայտնաբերվել էր գենետիկ շեղում, որն առաջացնում էր մկանների աշխատանքի խախտում:
Դիսկինեզիան կապված է ADCY5 գենի դեֆեկտի հետ և առաջացնում է ոտքերի, ձեռքերի և դեմքի մկանների ակամա շարժում: Այս հիվանդությամբ տառապում է միլիոն մարդուց մեկը և այն դեռևս անբուժելի է համարվում: Միևնույն ժամանակ, երեխայի ծնողները վստահ են եղել, որ նոպաները կանխվում է կոֆեինով:
Նրանք պատմել են, որ նոպաները սուր են դարձել, երբ նրանք գնել են էսպրեսո սուրճի հաբեր` առանց կոֆեինի: 4 օր տղան ունեցել է մկանային ցնցումներ, որից հետո նրան սուրճ են տվել և նոպաները դադարել են:
«Սա այն անհավանական պատահականություններից մեկն է, որոնցով լի է բժշկության պատմությունը»,- ասել է Փարիզի հիվանդանոցներից մեկի բժիշկ Էմանուել Ֆլաման-Ռոզեն:
Բժիշկները ենթադրում են, որ սուրճը կարող է հաղթահարել այս հիվանդությունը, սակայն հիվանդության հազվադեպ լինելու պատճառով փորձարկումներ անելու հնարավորությունից զրկված են:


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է