Ինչպե՞ս են ֆիզիկական ծանրաբեռնվածությունը եւ ճիշտ սնվելն ազդում լյարդի առողջության վրա
Ֆիզիկական ծանրաբեռնվածությունը եւ ճիշտ սնվելը առողջ ապրելակերպի կարեւոր բաղադրիչներ են: Ֆաստֆուդից, քաղցր գազավորված ըմպելիքներից հրաժարումը, ժամանակին սնվելը կարող են օգնել այնպիսի հիվանդության պրոֆիլակտիկայի գործում, ինչպիսին լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդությունն է(NAFLD):
Հունիսի 11-ին մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի հեպատոլոգիական ասոցիացիայի նախագահ Հասմիկ Ղազինյանը նշեց, որ NAFLD պրոֆիլակտիկայի, ինչպես նաեւ բուժման կարեւոր բաղադրիչներն են ավելորդ քաշի դեմ պայքարը, ճիշտ սնվելը եւ ֆիզիկական ակտիվությունը:
Փորձագետը նշեց, որ Հայաստանում բավականին տարածված պրակտիկա է նախաճաշից հրաժարվելը: Մինչդեռ տվյալ գործոնը մեծացնում է լյարդի ոչ ալկոհոլային ճարպային հիվանդության զարգացման վտանգը:
Ղազինյանը տեղեկացրեց, որ լյարդի առողջության համար անհրաժեշտ է հետեւել սնվելու ճիշտ ռեժիմին: Դա նշանակում է, որ օրական հարկավոր է 3-4 անգամ սնվել, պարտադիր նախաճաշել, ընթրել 19:00-ից ոչ ուշ:
Հարկավոր է սննդակարգում նաեւ նվազեցնել թխվածքների, հացի եւ յուղոտ ուտեստների քանակը:
NAFLD զարգացման վտանգներից է նաեւ ֆաստֆուդի օգտագործումը, ինչպես հայտնի է, այն նպաստում է ավելորդ քաշին:
Բացի այդ ճարպակալումը ուղղակիորեն կապված է դիաբետի եւ զարկերակային բարձր ճնշման հետ, իսկ դա նշանակում է, որ ճարպակալումից տառապող մարդը պետք է նեղ մասնագետի մոտ համալիր կոնսուլտացիա ստանա:
ԵՊԲՀ ինֆեկցիոն հիվանդությունների ամբիոնի դոցենտ Արեգնազ Մխիթարյանն իր հերթին նշեց, որ առողջ սնման սկզբունքները պետք է մանկությունից սերմանվեն:
Նա ուշադրություն դարձրեց այն հանգամաքնին, որ Հայաստանում 30-35 տարեկանից բարձր անձանց թվում վիսցերալ ճարպակալման դեպքերի աճ է նկատվում, ինչը մտահոգություն է առաջացնում:
Բացի այդ հայ երիտասարդների թվում տարածված է քաղցր գազավորված ըմպելիքների սպառումը, որոնցում շաքարի մակարդակը բարձր է:
Մխիթարյանն ընդգծեց, որ լյարդի առողջության վրա բացասաբար են անդրադառնում ոչ կանոնավոր սնվելը, յուղոտ ուտելիքների եւ կենդանական ճարպերի չարաշահումը: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել ֆիզիկական ակտիվությանը, քանի որ դրա բացակայությունը անդրադառնում է մարդու առողջության վրա:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է