Huawei-ը կարող է իր սմարթֆոններում տեղադրված Android համակարգը փոխարինել ռուսական Aurora-ով
Huawei ընկերությունն ԱՄՆ պատժամիջոցների պատճառով կարող է իր սմարթֆոններում տեղադրված Android օպերացիոն համակարգը փոխարինել ռուսական Aurora համակարգով: Այդ մասին ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է The Bell-ը` վկայակոչելով սեփական աղբյուրները:
«Չինաստանն արդեն փորձարկում է Aurora համակարգը»,- նշել է The Bell-ի զրուցակիցը, որը լավատեղյակ է ռուսական և չինական կողմերի միջև ընթացող բանակցություններին:
Ավելին, աղբյուրի փոխանցամբ՝ այս թեման քննարկվել է Huawei-ի գործադիր տնօրեն Գո Պինի և Ռուսաստանի թվային զարգացման և կապի նախարար Կոնստանտին Նոսկովի, ինչպես նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպման ժամանակ:
Նշվում է, որ Ռուսաստանում կարող է ստեղծվել նաև Huawei-ի սարքավորումների համար նախատեսված կրիչների և ծրագրերի միասնական արտադրություն:
Հիշեցնենք, որ չինական Huawei ընկերությունն ընդգրկվել է ամերիկյան «սև ցուցակում», որի գործողություններն ԱՄՆ-ում գնահատվել են որպես «ԱՄՆ ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության շահերին հակասող»: Huawei-ի հետ համագործակցությունը դադարեցրել են նաև մի շարք առաջատար ընկերություններ:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է