Արցախի ԱԺ պատգամավորները մեկնել են Հարավային Օսիա՝ որպես դիտորդ հետեւելու տեղի ընտրություններին
Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավորներ Արթուր Թովմասյանը («Հայրենիք» խմբակցության ղեկավար) եւ Էրիկ Հարությունյանը հունիսի 6-ից գտնվում են Հարավային Օսիայի Հանրապետությունում: Պատգամավորները հունիսի 9-ին Հարավային Օսիայի խորհրդարանական ընտրություններում դիտորդական առաքելություն են իրականացնելու:
Այցի շրջանակում, հունիսի 7-ին, ԱԺ խորհրդարանականներին եւ ԱՀ ԱԳՆ գլխավոր քարտուղար-աշխատակազմի ղեկավար Սեմյոն Աֆիյանին ընդունել է Հարավային Օսիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դմիտրի Մեդոեւը:
Հանդիպման ընթացքում ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել հյուրերին եւ ընդգծել խորհրդարանական ընտրություններում միջազգային դիտորրդների դերը՝ ժողովրդավարական արժեքների ամրապնդման եւ Հարավային Օսիայի հետագա զարգացման համատեքստում:
Պատվիրակության անդամները եւս հույս են հայտնել, որ ընտրությունները կանցնեն բարձր մակարդակով եւ միջազգային պահանջներին համապատասխան:
Կողմերը քննարկել են նաեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են