Ամեն տարի մարդիկ կուլ են տալիս միկրոպլաստիկի 70 հազարական մասնիկներ
Անցկացված հետազոտությունների արդյունքներով պարզվել է, որ երկրագնդի յուրաքանչյուր բնակիչ ամեն օր կուլ է տալիս միկրոպլաստիկի հարյուրավոր մասնիկներ, որոնց քանակությունը մեկ տարում կազմում է ավելի քան 70 հազար, տեղեկացնում է Planet-today-ը։
Մարդու օրգանիզմում այդ միկրոմասնիկները հայտնվում են օդով կամ ջրով եւ ուտելիքով։ Արդի աշխարհում մեր շուրջ հսկայական քանակությամբ պլաստիկ կա, եւ մինչեւ հիմա ճիշտ պարզված չէ, թե որքանով է այն ազդում օրգանիզմի վրա։
Գիտնականները պարզել են, որ անգամ տարրական ամենօրյա գործողությունները կարող են արմատապես փոխել օրգանիզմում միկրոմասնիկների հայտնվելու քանակական ցուցանիշները։ Օրինակ, շշալցված ջրի կամ ջրատարի ջրի օգտագործումը էական տարբերություններ ունի այս առումով։
Արժե նշել, որ պլաստիկի զանգվածային արտադրությունը եւ օգտագործումը սկսվել են մոտ 80 տարի առաջ, եւ այդ ժամանակվանից առաջացել է դրա վերացման եւ վերամշակման խնդիրը։ Պլաստիկը կուտակվում է ինչպես հողի մակերեսին, այնպես էլ ծովի խորքերում՝ ուղղակիորեն վնաս հասցնելով բուսական եւ կենդանական աշխարհի վրա։ Իհարկե, հիմա պլաստիկի վերամշակման մեթոդներն ավելի կատարելագործվում են, բայց դա շատ քիչ է։
Գիտնականները նշում են, որ 70 000 նշված թիվը բավական մոտավոր է, իսկ մարդու օրգանիզմում հայտնվող միկրոմասնիկների իրական քանակությունը շատ ավելի մեծ է։


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է