Որքա՞ն քայլ է պետք օրական անել
Կանանց խորհուրդ է տրվում օրական 4400 քայլ անել, եթե նրանք ցանկանում են իրենց պաշտպանել վաղաժամ մահից: Այս մասին հայտնում են ԱՄՆ-ից եւ Ճապոնիայից գիտնականները, նրանց հետազոտության արդյունքները հրապարկվել են JAMA Internal Medicine ամսագրում:
Տարեց կանանց խմբի օրինակով նրանց հաջողվել է ճշգրիտ պարզել քայլերի քանակի եւ մահացության մակարդակի միջեւ հակառակ կապը. որքան շատ քայլ է կինն անում օրվա ընթացքում, այնքան ավելի փոքր է առաջիկա 5 տարում մահանալու հավանականությունը:
Գիտնականների աշխատանքին մասնակցել է 72 տարեկանից բարձր 16741 կին:
Նրանց դիտարկել են մի քանի տարի եւ արդյունքում պարզվել է, որ այն կանայք, որոնք օրական առնվազն 4400 քայլ են արել, 4.3 տարվա ընթացքում մահացության ցածր մակարդակ են ունեցել քան կանայք, որոնք օրվա ընթացքում 2700 քայլից քիչ են արել:
Մահացության վտանգի ամենամեծ նվազումը գրանցվել է օրական 7500 քայլ անող կանանց մոտ:
Ոտքով երկար քայելու սովորությունը ամենաօգտակարներից է, պնդում են մասնագետները:
Հայլենդս համալսարանի գիտնականների կողմից անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ քայլքը կապված է դեպի գլխուղեղ արյան հոսքի ակտիվացման հետ, ինչը օգնում է բարելավել հիշողության եւ կոգնիտիվ գործառույթների որակը, բարձրացնում է դեմեցիայի եւ կաթվածների զարագումից պաշտպանությունը:
Նրանք, ովքեր սակավաշարժ կենսակերպ են վարում, մասնագետները խորհուրդ են տալիս ժամանակ առ ժամանակ 5 րոպե քայլել՝ անգամ նման ոչ շարունակական քայլքը կօգնի բարելավել շարժման պակաս ուենցող անոթների վիճակը:
Հետազոստության հեղինակնեը նշում են, որ շատերը ակտիվության նվազագույն անհրաժեշտ նորմա են համարում օրական 10 հազար քայլը: Բայց 7500 քայլն արդեն լավ է առողջության համար:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է