Նրան ում չէին վստահում, հիմա արդեն վստահում են եւ ընտրեցին ռեկտորի ժպ
Երեւանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստում բաց քվեարկության արդյունքում համալսարանի ռեկտորի պաշտոնակատար ընտրվեց ԵՊՀ նախկին պրոռեկտոր, ակադեմիկոս Գեղամ Գեւորգյանը։
Նշենք, որ խորհրդի նիստում առաջադրվել էր նաեւ իրավաբանական գիտությունների դոկտոր Վահե Հովհաննիսյանի թեկնածությունը։
Հիշեցնենք, որ այս տարի մարտի 15-ին ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հրամանով ԵՊՀ պրոռեկտոր Գեղամ Գևորգյանն ազատվել էր պաշտոնից՝ նրա հանդեպ անվստահության հիմքով։ Գեղամ Գևորգյանը ԵՊՀ Գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտորն էր 2008թվականից:
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Արամ Սիմոնյանը Գեղամ Գևորգյանին աշխատանքից ազատել է քաղաքական դրդապատճառներով: Ըստ տարածված լուրերի՝ նախկին պրոռեկտորը փակ ֆորմատով հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների հետ և խոստացել, որ համալսարանում ներքին աժիոտաժ կստեղծի, նաև նշել, որ հատուկ ընթացակարգով կաշխատի դասախոսական թևի հետ, որպեսզի ռեկտոր Արամ Սիմոնյանի դեմ դժգոհության ալիք բարձրացնեն: Գևորգյանը, լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում չէր հերքել, որ պատճառը ռեկտորին հասած նման լուրերն են:
Գեղամ Գևորգյանը դատական հայց ներկայացրեց ընդդեմ ռեկտոր Արամ Սիմոնյանի: Ըստ հայցի՝ Գևորգյանը պահանջում էր անվավեր ճանաչել համապատասխան հրամանը, իրեն վերականգնել պաշտոնում և բռնագանձել հարկադիր պարապուրդի գումարը:
Նա ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս է, պրոֆեսոր, կրթությունը ստացել է ԵՊՀ Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում: Աշխատանքային գործունեություն է ծավալել Մաթեմատիկական անալիզի և ֆունկցիաների տեսության ամբիոնում:


















































Հայկական ֆուտբոլում հասունանում է իրավական նոր սկանդալ
Իրանը քննարկում է Եվրոպայում ամերիկյան օբյեկտների հարվածներ հասցնելու հնարավորությունը. FT
Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալն աճել է
Ռուսաստանը օգոստոսի 20-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել է Կիևին
Սերգեյ Բագրատյանին երեք օրով չվճարվող արձակուրդ է տրամադրվել
Հրապարակվել է Կառավարության ծրագիրը՝ հիմնված «Իրական Հայաստանի» գաղափարախոսության վրա
Գյումրի-Կարս երկաթուղու վերագործարկման հայկական հատվածի նախագծման համար միջազգային մրցույթ է հայտարա...
ԱՄՆ տարածաշրջանից «պատվով դուրս գալու» ելք է փնտրում․ Իրանի խորհրդարանի խոսնակ
Սուրեն Պապիկյանն անակնկալ ստուգայցեր է իրականացնում ՊՆ զորամասերում
Վրաերթի են ենարկվել զինծառայողներ, մեկը մահացել է