Հեսա քֆուր կանեմ. թեժ վեճ Գորգիսյանի և Պողոսյանի միջև (տեսանյութ)
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը Պաշտպանության, անվտանգության, ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստին ներկայացրել էր Գնումների մասին օրենքում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է ՀՀ վարչապետի, նախագահի և ԱԺ նախագահի ծախսերը թափանցիկ դարձնել:
«Մեզ փաստացի մեղադրում են, որ փորձում ենք խաթարել ՀՀ անվտանգությունը, թիրախ դարձնել առաջին դեմքերին: Մեղադրանք հնչեց, որ մտերմություն ենք արել նախկին իշխանության հետ և տեսել ենք, թե ինչպես են շամպայնով լոգանքներ ընդունում: Եթե որևէ մեկն ունի նման հստակ կասկածներ, կոչ եմ անում դիմել ԱԱԾ, թող գան, մեզ ձերբակալեն, եթե մեզանից որևէ մեկը կփորձի երբևէ ՀՀ անվտանգությանը վնասել: Որ դուք 70 տոկոս եք, չի նշանակում, որ անվտանգությունը միայն դուք եք: Խոսքը գնում է գնումների գումարների բացահայտման մասին, դուք հարցը տանում եք այլ դաշտ՝ օգտվելով ՀՀ անվտանգության էմոցիոնալ տիրույթից», – ասաց Գորգիսյանը:
Նրա ելույթից հետո հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Քրիստինե Պողոսյանն արձագանքեց.
«Պաշտոնապես հայտարարում եմ, որ Դուք պոպուլիստ եք»:
Երբ Գորգիսյանն առաջարկեց սահմանափակել նրա ելույթը, քանի որ կանոնակարգից դուրս է, Պողոսյանն ասաց.
«Դուք ինձ չեք կարող արգելել, որ ելույթ ունենամ: Ձեզ հետ դաշինքը «Քաղաքացիական պայմանագրի» ամենամութ մասն է»:
Վեճը թեժացավ, միջամտեց Սասուն Միքայելյանը: Գորգիսյանն էլ ասաց, որ շարժվում է պետականության շահերով:
«Քֆուր կանեմ, որ կկասկածի»:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել