Սիրո եւ համերաշխության կարգախոսի քողի տակ գործող ուժերն անցել են բոլոր թույլատրելի սահմանները. ՀՅԴ Արցախ
Սիրո եւ համերաշխության կարգախոսի քողի տակ հանրության զգոնությունը թուլացնող եւ ամբոխավարության մղումներով ազգային պետական արժեքները ոտնահարող ուժերն անցել են թույլատրելի բոլոր սահմանները: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն։
«Վերջին օրերին ականատեսը եղանք ՀՀ-ում ստեղծված արհեստածին պայթունավտանգ իրավիճակի, որը փորձ է արվում տեղափոխել Արցախի քաղաքական դաշտ: Այդ ամենը միտված են զոհողություններով եւ արյամբ ձեռք բերված հայկական պետական համակարգը խաթարելու եւ հաղթանակների գրավական՝ համազգային համերաշխությունը սասանելու:
ՀՅ Դաշնակցության դեմ վայրահաչոցներն ու ՀՅԴ Բյուրոյի բազմամյա ներկայացուցիչ, Արցախյան ազատամարտի օրերին առանցքային դեր ունեցող մարտական պատասխանատու Հրանտ Մարգարյանի եւ իր մանկահասակ թոռների նկատմամբ թույլ տրված տմարդի ոտնձգությունը՝ ստոր գործընթացների հետեւանք են:
Դաշնակցությունն անխոնջ պահակն է ազգային արժեքների: Հայ ժողովիդի դարավոր իղձերի իրականացման ուղղությամբ համախմբման ռահվիրա կուսակցությունը ունակ է իր ավանդական մոտեցումներով ստանձնելու պատասխանատվություն, միասնություն ու հարգանք պարտադրելով բոլորին: Թող որ դա կասկածի առարկա չդառնա:
Իսկ ինչ մնում է Մայր հայրենքի իշխանություններին՝ կոչ ենք անում սթափվել եւ իրական պատասխանատվություն կրել: Անխոհեմ քայլերը վտանգում են բոլորիս անվտանգությունը: Հատվածական օրախնդիր մոտեցումերը, փորձերը, որով ցանկանում եք քողարկել անհաջողություններն ու ամբոխահաճո խոստումների ձախողումները՝ վաղ թե ուշ դատապարտված են բացահայտման: Իսկ պատմության եւ ժողովրդի առաջ պատասխանատվությունից խուսափելը՝ անհնարին է:
Սիրելի՛ հայրենակիցներ,
Վստահ ենք, որ ամբոխավարության վրա հիմնված պատեհապաշտների հոխորտանքներն ու չկշռադատված քայլերը՝ չեն կարող սասանել մեր միասնականությունն ու շեղել սերունդների նկատմամբ պարտավորեցնող պատասխանատվությունից»,–նշված է հայտարարության մեջ:

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են