2 տարեկան աղջիկը վայր է ընկել մանկապարտեզի պատուհանից
Ղազախստանի Թալդիկորգան քաղաքի մանկապարտեզում 2 տարեկան աղջիկը վայր է ընկել է 2-րդ հարկի պատուհանից: Դեպքը տեղի է ունեցել դեռ մայիսի 15-ին, այն ֆիքսել են տեսախցիկները, հաղորդում է Newtimes.kz-ն:
Պարզվել է՝ «Կարլիգաշ» մանկական կենտրոնի դաստիարակը երեխաներին նստեցրել է պատուհանագոգին, որպեսզի նրանք պատուհանից նայեն: Սակայն 2 տարեկան աղջիկը հենվել է մոծակապաշտպան ցանցին եւ դրա հետ միասին վայր ընկել:
Երեխան ծանր վնասվածքներ է ստացել եւ հոսպիտալացվել: Այժմ աղջիկը դուրս է եկել կոմայից թեեւ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Հանրապետությունում քրեական գործ են հարուցել երեխաների կյանքի եւ առողջության անվտանգության կանոնները չպահպանելու մասին:


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից