«Վերջին շաբաթներին Իրանը թակարդներ է տեղադրում և լրացուցիչ զինվորական անձնակազմ ու հակաօդային պաշտպանության միջոցներ է տեղափոխում Խարգ կղզի՝ կղզին գրավելու ԱՄՆ-ի հնարավոր գործողությանը նախապատրաստվելու համար։ Թրամփի վարչակազմը քննարկում է ԱՄՆ ուժերըն օգտագործելու հնարավորությունը Պարսից ծոցի հյուսիսարևելյան մասում գտնվող և Իրանի համար կենսականորեն կարևոր տնտեսական ուղի հանդիսացող այս փոքրիկ կղզին գրավելու համար, որի միջով անցնում է երկրի նավթի արտահանման մոտ 90%-ը՝ որպես իրանցիների դեմ լծակ՝ Հորմուզի նեղուցը վերաբացնելու համար»,- գրում է CNN-ը։
Սակայն, նշում է գործակալությունը, ԱՄՆ պաշտոնյաները և ռազմական փորձագետները նշում են, որ նման ցամաքային գործողությունը հղի է զգալի ռիսկերով, ներառյալ՝ ամերիկյան զորքերի շրջանում զգալի կորուստներով։
«Կղզին ունի բազմաշերտ պաշտպանություն, և աղբյուրները հայտնում են, որ վերջին շաբաթներին իրանցիները այնտեղ տեղակայել են լրացուցիչ շարժական հակաօդային պաշտպանության համակարգեր: Աղբյուրները հայտնում են նաև, որ Իրանը միաժամանակ թակարդներ է տեղադրում կղզու շուրջ, դրանց թվում՝ հակահետևակային և հակատանկային ականներ, ներառյալ՝ ափամերձ գծում, որտեղ ԱՄՆ ուժերը կարող են դեսանտային գործողություն սկսել, եթե նախագահ Դոնալդ Թրամփը փորձի ցամաքային հարձակում ձեռնարկել: Նախագահի որոշ դաշնակիցներ լուրջ հարցեր են բարձրացնում նման գործողության անհրաժեշտության վերաբերյալ, քանի որ միայն կղզու հաջող գրավումը չի լուծի Հորմուզի նեղուցի և Իրանի մենաշնորհին առնչվող խնդիրները համաշխարհային էներգետիկ շուկայում»,- հավելել է աղբյուրը:
Մարտի կեսերին, ըստ Դոնալդ Թրամփի, ԱՄՆ-ն արդեն հարվածել է Խարգի ռազմական կայանքներին՝ ոչնչացնելով ականների պաշարները և հրթիռային դիրքերը:
Իսրայելական լրատվամիջոցները հաղորդել են, որ Վաշինգտոնն իր դաշնակիցներին տեղեկացրել է ցամաքային գործողության հնարավորության մասին՝ որպես «վերջին միջոց»՝ Հորմուզի նեղուցում նավարկությունն ապահովելու համար:


















































Իրանը պնդում է, որ հրթիռների պակաս չունի
Իրանը իր կարողությունների միայն մի փոքր մասն է օգտագործել՝ ի պատասխան Իսրայելի հարձակումների․ Արաղչի
Կատարը Իրանի էներգետիկ օբյեկտների վրա հարվածները որակել է «վտանգավոր և անպատասխանատու»
Արաղչի. Իրանը կպատերազմի մինչև Թրամփը հասկանա, որ պատերազմ սկսելը սխալ էր
Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը հայտնել է երկրում ավելի քան 54 հազար բնակարանի ոչնչացման մասին
Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
ՄԻՊ-ն ընդունել է Մարդու իրավունքների եզդիական կենտրոնի ղեկավարին
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար
Իրանում 19-ամյա ըմբշամարտիկի մահապատիժը նոր մտահոգությունների ալիք է բարձրացրել