Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնում Բռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ-ից ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են և արդյունավետ են ընթանում․ Սպիտակ տուն ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանություն Իրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. դեսպան Իրանը մերժել է ԱՄՆ առաջարկը և պարտադրված պատերազմի դադարեցման հինգ պայման է ներկայացրել Աշխարհի յուրաքանչյուր թեմ պետք է ունենա առնվազն մեկ լավ պատրաստված էքզորցիստ Կղզին վերածվել է անսովոր բացօթյա շքեղ մեքենաների ցուցասրահի Փողը կարող է միայն տեսանելի դարձնել մարդու որակները, այն չի ստեղծում դրանք Հավանական ինքնասպանության վարկածը կարող է հերքվել ՊՍԺ-ն պատրաստ է նոր ռեկորդ սահմանել Յամալի տրանսֆերի համար Լիվերպուլը հայտարարել է Սալահի հեռանալու մասին

Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնումԱՄՆ-ն կհարձակվի Իրանի վրա ևս 2-3 շաբաթ, նույնիսկ եթե բանակցություններ տեղի ունենանՈւկրաինայում Իսրայելի դեսպանը դժգոհություն է հայտնել Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության վերաբերյալԲռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ-իցԻրանն ամրացրել է Խարգ կղզին զորքերով, հակաօդային պաշտպանության համակարգերով և ականներով. CNNԴատախազությունը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենից պահանջում է բռնագանձել 5 անշարժ գույք, շուրջ 163 միլիոն դրամԱՄՆ-ը «դժոխք» է խոստանում Իրանին, եթե վերջինը գործարքի չգնաՍպասվում է անձրև․ ջերմաստիճանը կբարձրանա20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար փաստաբան է կալանավորվելՇուտով Եվրոպան կբախվի վառելիքի պակասի. Shell-ի գլխավոր տնօրեն ՍավանԱԹՍ-ն hարվածել է հում նավթ տեղափոխող թուրքական նավինԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են և արդյունավետ են ընթանում․ Սպիտակ տունՊետական առողջապահական գործակալությունը կդադարեցնի գործունեությունըԻսրայելն է ԱՄՆ-ին մղել պատերազմի․ ԱրաղչիԾափաթաղում 3-ամյա երեխային կյանքից զրկած հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկմանԻրանը վերանայում է ԱՄՆ-ի hրադադարի ծրագիրը, սակայն մտադիր չէ բանակցություններ վարել hակամարտությունը մեղմելու համար. ԱրաղչիԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանությունԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանում լինի համագործակցության պատրաստ ղեկավարություն. Սպիտակ տունԻրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. դեսպանԻրանը մերժել է ԱՄՆ առաջարկը և պարտադրված պատերազմի դադարեցման հինգ պայման է ներկայացրելԱշխարհի յուրաքանչյուր թեմ պետք է ունենա առնվազն մեկ լավ պատրաստված էքզորցիստԿղզին վերածվել է անսովոր բացօթյա շքեղ մեքենաների ցուցասրահիՓողը կարող է միայն տեսանելի դարձնել մարդու որակները, այն չի ստեղծում դրանքՀավանական ինքնասպանության վարկածը կարող է հերքվելՊՍԺ-ն պատրաստ է նոր ռեկորդ սահմանել Յամալի տրանսֆերի համարԼիվերպուլը հայտարարել է Սալահի հեռանալու մասինԲարսելոնան արդեն աշխատում նոր աստղային խաղացողի տրանսֆերի ուղղությամբԱպօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԱզգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 25.03.2026HBO հեռուստացանցը հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի առաջին կադրըՀայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը` միանձնյա առաջատար Մատենադարանի գործունեությունը ներկայացվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամումՄասիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և ԱյնթապումԻրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պայմանըՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և կեղծիք կատարելու մեջՊրեմիեր լիգայի երկու ակումբներ կպայքարեն Ռեալի ֆուտբոլիստի համարՏեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ նախնական համաձայնությամբ կատարված սպանությունՔննարկվել է ԱՄՀ պահուստային ծրագրի միջոցառումների կատարման ընթացքըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվՀայաստան-Հունաստան համագործակցությունը զարգանում է կայուն և հետևողական կերպով«Շիկահող» պետական արգելոցի որևէ հողակտոր չի վաճառվել․ Շրջակա միջավայրի նախարարությունՀատուկ պաշտպանված էլեկտրոնային համակարգ, որով պետք է իրականացվեն առգրավումներըԵրևանի մոլերից մեկում հրդեհի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ՓԾԱռաջիկա օրերին սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանաԹրամփը պաշտոնապես սատարել է Վիկտոր Օրբանի թեկնածությանըՈր հասցեներում ջուր չի լինիԱկնկալվում է ավելի կոշտ և կենտրոնացված մոտեցում անվտանգային հարցերումՀանրապետության տարածքում սպասվում են կարճատև տեղումներԹեհրանն ունի «գրեթե ռազմական» աստիճանի հարստացված ուրանի հսկայական պաշարներՖիլիպինները հայտարարել է ազգային էներգետիկ արտակարգ իրավիճակ
Հայաստան

«Ռոբերտ Քոչարյանը երբևէ այս գործով ցուցմունք չի տվել. Դատախազությունը ստում է». պաշտպան

Այսօր «Հայելի» ակումբում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամներ Արամ Օրբելյանն ու Հովհաննես Խուդոյանն անդրադարձան այն հակափաստարկներին, որոնք ներկայացվեցին երեկվա դատական նիստի՝ Դատախազության առարկությունների շրջանում։

Արամ Օրբելյանը կարծում է, որ, ցավոք, մեր երկիրը շարունակում է ունենալ խորհրդային տիպի Դատախազություն, ուր բոլորին պետք է կալանքի տակ պահել, ուր բոլորը պոտենցիալ հանցագործ են։ Հենց որ հանցագործությունը մի քիչ ոչ ստանդարտ է, անմիջապես մարդուն կալանավորում են։

«Սրա ամենատիպիկ օրինակը գլխավոր դատախազի՝ կցկտուր դատարան ներկայանալն էր։ Մենք կողմ էինք, որ գլխավոր դատախազը ներկա լինի, և ինքը վարի այս գործը, քանի որ այն բարդությամբ այնպիսին է, որ ենթադրում է նման մակարդակի մասնակցություն։ Բայց ակնհայտորեն օգուտ չի բերում, երբ գլխավոր դատախազը ներկայանում է առաջին ու վերջին նիստերին, ընդ որում՝ վերջին նիստին ներկայանում է, երբ քննարկվում է, որ Արցախի նախագահներն են երաշխավորությամբ հանդես գալիս, և իր փակման խոսքում համարյա սպառնում է դատարանին ձևակերպումներով»,- ասաց Արամ Օրբելյանը։

Հովհաննես Խուդոյանը մանրամասնեց, որ խոսքը մասնավորապես դատախազի կողմից հնչեցված կոչերին է վերաբերում՝ չհետևել պաշտպանների դիրքորոշմանը՝ ընդ որում, խեղաթյուրելով պաշտպան Հայկ Ալումյանի խոսքերը, դատարանին լրացուցիչ լարվածության տակ դնելով՝ այն առումով, որ ասվեց, որ ողջ պատասխանատվությունը մնում է վերջինիս վրա, և այլն։

Ա. Օրբելյանն ուշադրություն դարձրեց նաև այն հանգամանքի վրա, որ դատախազների կողմից անդրադարձ չեղավ իրենց այն պնդմանը, որ Ռոբերտ Քոչարյանն այս գործի շրջանակներում մեղադրյալի կարգավիճակ չունի, որովհետև, ըստ երևույթին, պատասխան չունեին։

Հովհաննես Խուդոյանի դիտարկմամբ՝ պնդումը, որ երեկ մեղադրանքի կողմն իրենց մեղադրեց մեղադրական եզրակացությունը ֆրագմենտներով ներկայացնելու մեջ, համապատասխանում է իրականությանը, բայց խնդիրն այն է, որ իրենք առանձնացնում են գործի այն մասերը, որոնք վերաբերում են իրենց պաշտպանյալին։

Իսկ մեղադրական եզրակացության 30 էջից ընդամենը երկու պարբերություն է վերաբերում երկրորդ նախագահին։ Ըստ պաշտպանի՝ մեղադրանքի կողմի գործողությունները միտված են կրկին հանրության շրջանում կրքեր բորբոքելուն։ Իսկ իրենք Դատախազությունից պահանջել են ներկայացնել կոնկրետ գործեր, որոնցում կա իրենց պաշտպանյալի առնչակցությունը, ու հիմնավորել դրանք, բայց այս դատավարության ընթացքում նույնպես այս հարցերի պատասխանները չտրվեցին։

Արամ Օրբելյանն ուշադրություն հրավիրրեց նաև այն փաստին, որ երեկ դատախազն ըստ էության մեղադրեց Վճռաբեկ դատարանի Քրեական պալատի նախագահին ոչ օրինական ակտ կայացնելու մեջ՝ ասելով, որ փաստաթուղթը պատճառաբանված չէ, ու ինքը չի հասկանում, բայց եթե ինքը դա չի կարողանում հասկանալ, դա չի նշանակում, որ որոշումը սխալ է։ Խոսքը 300 և 300.1 հոդվածի դիսպոզիցիաների մասին է։

Պաշտպան Օրբելյանը խոսեց նաև Դատախազության կողմից իրականացվող մանիպուլյացիաների մասին՝ մասնավորապես հիշեցնելով դատախազների այն խոսքը, որ իրենք իբր թե պարբերաբար տարբեր փաստարկներ են ներկայացնում Երկրորդ նախագահի՝ 0038 հրամանից տեղեկացվածության մասով։

«Այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Պաշտպանական կողմը և Ռոբերտ Քոչարյանը սույն գործի շրջանակներում ամենասկզբից էլ ցուցմունք չի տվել, և քանի որ ինքը ցուցմունք չի տվել, մոտեցման փոփոխության մասին խոսք չի կարող լինել»,- ասաց պաշտպանը՝ հավելելով, որ, եթե սոցցանցերում կամ ԶԼՄ-ներում այդ թեմայով քննարկումներ են լինում, դա չի նշանակում, որ պաշտպանական կողմը դիրքորոշում է փոխում։

Ինչ վերաբերում է ՊՆ ծառայողներին այդ օրերին գումար բաժանելուն, Ա. Օրբելյանը նկատեց, որ, երբ մի բան ուզում են թաքցնեն, ապա դրա վերաբերյալ տեղեկանք չեն կազմում ու այն արխիվացնում։

 Հովհաննես Խուդոյանը հավելեց, որ այդ գումարները նախապես չեն բաժանվել ինչ-որ բանի դիմաց, և եթե համարում են, որ դա բացասական երևույթ է, թող տրվի մեկանաբանություն, թե դա օրենքի ո՞ր պահանջին է հակասում, և արդյո՞ք այն հանցագործություն է։