Հայկական երկու հանրապետությունների խորհրդարանների ղեկավարները առանձնազրույց են ունեցել
Մեկնարկել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության այցը ՀՀ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Այցի շրջանակում Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանն առանձնազրույց է ունեցել ՀՀ Ազգային ժողովի իր գործընկեր Արարատ Միրզոյանի հետ:
ՀՀ ԱԺ նախագահը ողջունել է պատվիրակության այցը և ընդգծել ՀՀ ԱԺ և ԱՀ ԱԺ միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստի անցկացման անհրաժեշտությունը Երևանում։
«Հայկական հանրապետությունների հարաբերությունների ողջ համատեքստում հանձնաժողովի գործունեությունը առանձնակի կարևորություն ունի»,- նշել է Ա. Միրզոյանը։
Արցախի խորհրդարանի նախագահը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և վերահաստատել Հայաստան-Արցախ կապերի շրջանակում խորհրդարանականների հարաբերությունների առանձնահատուկ դերը, ինչի մասին են վկայում վերջին ամիսներին ՀՀ ԱԺ քաղաքական բոլոր ուժերի ընդլայնված կազմով այցելությունները Արցախ:
«Ամեն մի փոխայցելություն մերձեցնում է թե՛ գործնական, թե՛ ընկերական հարաբերությունները և հիմք հանդիսանում համահայկական օրակարգի հարցերի արդյունավետ լուծումները գտնելու համար։ Կան բոլոր նախադրյալները ՀՀ 7-րդ գումարման ԱԺ հետ հարաբերությունները որակապես նոր՝ ավելի բարձր մակարդակի հասցնելու համար, և վստահ եմ՝ համատեղ ներուժով կապահովենք դա՝ առկա ռեսուրսները կառուցողական հուն ուղղորդելու և խորհրդարանական դիվանագիտության գործիքակազմը թարմացնելու միջոցով»,- ասել է Աշոտ Ղուլյանը։

















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Ղարաբաղից տեղահանվածները պետք է կապեն իրենց ապագան Հայաստանի հետ
Մենք ուզում ենք, որ դուք օր առաջ տնավորվեք ՀՀ-ում
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Էնցո Ֆերնանդեսը ցանկանում է հեռանալ Չելսիից
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են