Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Թրամփը մտադիր է առաջիկա շաբաթներին ավարտել Իրանի հետ հակամարտությունը Ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնում Բռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ-ից ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են և արդյունավետ են ընթանում․ Սպիտակ տուն ԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանություն Իրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. դեսպան Իրանը մերժել է ԱՄՆ առաջարկը և պարտադրված պատերազմի դադարեցման հինգ պայման է ներկայացրել Աշխարհի յուրաքանչյուր թեմ պետք է ունենա առնվազն մեկ լավ պատրաստված էքզորցիստ Կղզին վերածվել է անսովոր բացօթյա շքեղ մեքենաների ցուցասրահի Փողը կարող է միայն տեսանելի դարձնել մարդու որակները, այն չի ստեղծում դրանք Հավանական ինքնասպանության վարկածը կարող է հերքվել ՊՍԺ-ն պատրաստ է նոր ռեկորդ սահմանել Յամալի տրանսֆերի համար

Թրամփը մտադիր է առաջիկա շաբաթներին ավարտել Իրանի հետ հակամարտությունըԻրանը և Իսրայելը հայտարարել են նոր փոխադարձ հարվածների մասինՀրդեհի ահազանգ Հալաբյան փողոցումՈստիկանությունն ու Քննչական կոմիտեն Երևանում շուրջ 20 խուզարկություն են իրականացնումԱՄՆ-ն կհարձակվի Իրանի վրա ևս 2-3 շաբաթ, նույնիսկ եթե բանակցություններ տեղի ունենանՈւկրաինայում Իսրայելի դեսպանը դժգոհություն է հայտնել Ռուսաստանի և Իրանի միջև համագործակցության վերաբերյալԲռնի տեղահանված 25 000 արցախցի արտագաղթել է ՀՀ-իցԻրանն ամրացրել է Խարգ կղզին զորքերով, հակաօդային պաշտպանության համակարգերով և ականներով. CNNԴատախազությունը «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի տնօրենից պահանջում է բռնագանձել 5 անշարժ գույք, շուրջ 163 միլիոն դրամԱՄՆ-ը «դժոխք» է խոստանում Իրանին, եթե վերջինը գործարքի չգնաՍպասվում է անձրև․ ջերմաստիճանը կբարձրանա20-ամյա ուսանողուհուն կյանքից զրկելու համար փաստաբան է կալանավորվելՇուտով Եվրոպան կբախվի վառելիքի պակասի. Shell-ի գլխավոր տնօրեն ՍավանԱԹՍ-ն hարվածել է հում նավթ տեղափոխող թուրքական նավինԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները շարունակվում են և արդյունավետ են ընթանում․ Սպիտակ տունՊետական առողջապահական գործակալությունը կդադարեցնի գործունեությունըԻսրայելն է ԱՄՆ-ին մղել պատերազմի․ ԱրաղչիԾափաթաղում 3-ամյա երեխային կյանքից զրկած հայրը դատապարտվեց ցմահ ազատազրկմանԻրանը վերանայում է ԱՄՆ-ի hրադադարի ծրագիրը, սակայն մտադիր չէ բանակցություններ վարել hակամարտությունը մեղմելու համար. ԱրաղչիԱՄՆ վիզաների համակարգը պաշտպանված է խիստ ստուգումների շնորհիվ․ դեսպանությունԱՄՆ-ն ցանկանում է, որ Իրանում լինի համագործակցության պատրաստ ղեկավարություն. Սպիտակ տունԻրանն ունի գործողությունների ծրագիր ԱՄՆ-ի ցամաքային ներխուժման դեպքում. դեսպանԻրանը մերժել է ԱՄՆ առաջարկը և պարտադրված պատերազմի դադարեցման հինգ պայման է ներկայացրելԱշխարհի յուրաքանչյուր թեմ պետք է ունենա առնվազն մեկ լավ պատրաստված էքզորցիստԿղզին վերածվել է անսովոր բացօթյա շքեղ մեքենաների ցուցասրահիՓողը կարող է միայն տեսանելի դարձնել մարդու որակները, այն չի ստեղծում դրանքՀավանական ինքնասպանության վարկածը կարող է հերքվելՊՍԺ-ն պատրաստ է նոր ռեկորդ սահմանել Յամալի տրանսֆերի համարԼիվերպուլը հայտարարել է Սալահի հեռանալու մասինԲարսելոնան արդեն աշխատում նոր աստղային խաղացողի տրանսֆերի ուղղությամբԱպօրինի պահվող զենք-զինամթերք հանձնելու դեպքեր՝ ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքումԱզգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան 25.03.2026HBO հեռուստացանցը հրապարակել է «Հարրի Փոթեր» սերիալի առաջին կադրըՀայ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը` միանձնյա առաջատար Մատենադարանի գործունեությունը ներկայացվել է Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամումՄասիսի համայնքային ոստիկանները հայտնաբերել են կեղծ խմիչքի արտադրամասեր Նոր Կյուրինում և ԱյնթապումԻրանը հայտնել է ԱՄՆ-ի հետ բանակցելու պայմանըՍևանի բժշկական կենտրոնի տնօրենը մեղադրվում է խոշոր չափերի գույքի հափշտակության և կեղծիք կատարելու մեջՊրեմիեր լիգայի երկու ակումբներ կպայքարեն Ռեալի ֆուտբոլիստի համարՏեղի է ունեցել ոչ թե ինքնասպանություն, այլ նախնական համաձայնությամբ կատարված սպանությունՔննարկվել է ԱՄՀ պահուստային ծրագրի միջոցառումների կատարման ընթացքըՆիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հունաստանի Հանրապետության վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվՀայաստան-Հունաստան համագործակցությունը զարգանում է կայուն և հետևողական կերպով«Շիկահող» պետական արգելոցի որևէ հողակտոր չի վաճառվել․ Շրջակա միջավայրի նախարարությունՀատուկ պաշտպանված էլեկտրոնային համակարգ, որով պետք է իրականացվեն առգրավումներըԵրևանի մոլերից մեկում հրդեհի վերաբերյալ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը. ՆԳՆ ՓԾԱռաջիկա օրերին սպասվում են տեղումներ, ջերմաստիճանը կնվազի, ապա կբարձրանաԹրամփը պաշտոնապես սատարել է Վիկտոր Օրբանի թեկնածությանըՈր հասցեներում ջուր չի լինիԱկնկալվում է ավելի կոշտ և կենտրոնացված մոտեցում անվտանգային հարցերում
Հայաստան

Այսօր իշխանության է եկել մի անձ, որը ժամանակին նույնպես պետք է մեղադրվեր Սահմանադրական կարգը տապալելու համար

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով այսօրվա դատական նիստին Քոչարյանի խափանման միջոցի հարցի վերաբերյալ ելույթ ունեցավ Քոչարյանի պաշտպաններից Ռուբեն Սահակյանը՝ մանրամասն ներկայացնելով Ռոբերտ Քոչարյանին առաջադրված քրեական օրենսգրքի 300.1 հոդվածով՝ սահմանադրական կարգը տապալելու մեղադրանքը։

Ռուբեն Սահակյանի խոսքով՝ այս հանցակազմով հարուցված քրեական գործ երբեւէ չի քննվել ոչ Հայաստանում, ոչ էլ նախկին խորհրդային երկրների տարածքում։

Ըստ նրա՝ հանցակազմը ընդհանուր է, բայց հանցակազմի օբյեկտը չկա. «Հանցակազմը ընդանուր է, բայց օբյեկտը չի երեւում։ Այդ է պատճառը, որ մեզ մոտ հարցեր են առաջանում եւ որոնց վերաբերյալ մենք միշտ առաջացրել ենք սահմանադրականության հարցը։ Խափանման միջոցի ընտրության հարցի քննարկումներում մենք անդրադարձել ենք այդ հարցին, վեճեր են առաջանում, բայց դատարանները այս հարցին անդրադարձ չեն կատարում, մատնում են լռության։ Թե առաջին ատյանի դատարանը, թե Վերաքննիչը այդ հարցի պատասխանը չեն տալիս։ Ուրեմն՝ կա ինչ-որ մի պատճառ»,–ասաց նա։

Փաստաբանը հիշեց Յոթի գործով նախկին մեղադրյալ Ալեքսանդր Արզումանյանին, որի նկատմամբ Մարտի մեկի գործով մեղադրանք էր առաջադրվել Հայաստանում սահմանադրական կարգը տապալելուն ուղղված գործողություններ իրականացնելու համար։

«2008-ի մարտիմեկյան դեպքերով նույն մեղադրանքն առաջադրված է եղել եւս 27 անձի։ Քրեական հետապնդումը դադարեցվել է ելնելով այն բանից, որ գործող օրենսգրքի 300.1 հոդվածը համարվել է հետադարձ ուժի տեսանկյունից պատասխանատվություն չսահմանող նորմ։ Այստեղ մի կարեւոր բան է կատարվում եւ այս ամենը պայմանավորված է իշխանության փոփոխությամբ եւ այսօր իշխանության է եկել մի անձ, որը ժամանակին նույնպես պետք է մեղադրվեր այս նորմով, չի մեղադրվել, քանի որ գտնվել է փախուստի մեջ։ Դատախազներն ասում են՝ այն ժամանակ դատախազները այդպես են որոշել, այսօր մենք այս դիրքորոշումն ունենք: Ակամայից հիշում ես մի մուլտֆիլմ՝ «Վինի Պուխը», որտեղ խոսվում է սխալ մեղուների մասին։ Ինձ մոտ այս մուլտֆիլմը ասոցացվում է սխալ դատախազների հետ։ Փաստենք, որ եթե մինչեւ 300.1 հոդվածի ընդունումը Ռոբերտ Քոչարյանին եւ մյուս երեք անձանց մեղադրանքն առաջադրված լիներ 300 հոդվածով, ապա նրանց նկատմամբ եւս քրեական հետապնդումը պարտադիր կերպով պետք է դադարեցվեր»,–հայտարարեց նա։

Այսպիսով, ըստ Սահակյանի՝ Ռոբերտ Քոչարյանին մեղսագրվել է մի արարք, որը 2008-ին հանցագործություն չի եղել, հետեւաբար նրա նկատմամբ չի կարող կիրառվել որեւէ խափանման միջոց։

«Եթե արարքը կատարելու պահին այն հանցագործություն չի համարվել անձի նկատմամբ խափանման միջոց չի կարող կիրառվել։ Չի կատարել, չի եղել նման հանցակազմ։ Նման հոդված 2008-ին գոյություն չի ունեցել»,–ասաց նա։

Անդրադառնալով Սահմանադրական կարգի տապալման ենթադրյալ դիտավորության հարցին, փաստաբանն ասաց. «Ասում են տապալվել է սահմանադրական կարգը եւ վերջ, հույժ գաղտնի հրաման է ստորագրել, ստորագրել է արտակարգ ռեժիմի մասին հրամանագիր։ Բայց որեւէ մեկը ասո՞ւմ է՝ սա արել է այսինչ նպատակով։ Որեւէ մեկը փորձե՞լ է քննել դատական նախորդ նիստերում 0038 հրամանի մասին Ռոբերտ Քոչարյանի տված բացատրությունը, որ դա արվել է, որ բացառվի ԶՈՒ ներգրավումը քաղաքական գործընթացներում։ Այս հարցի վեաբերյալ որեւէ քննություն չի կատարվել։

Ինչու խոսեցի դիտավորության մասին, չէ՞ որ ՀՀ նախագահը ինքնուրույն գործող անձ չէ, կա հակակշիռ, կա Սահմանադրությամբ հաստատված գործընթաց՝ նա պետք է խորհրդակցի ԱԺ նախագահի ու կառավարության ղեկավարի հետ ու հետո ուղերձով դիմի ժողովրդին, հանրությանը։ Հրամանագիրը պետք է անհապաղ քննարկվի ԱԺ-ում ու հավանության արժանանա: 41 պատգամավոր հրամանագրի հրապարակումից հետո հավաքվել է ու որոշել հավանություն տալ այդ հրամանագրին։ Պատգամավորներ կան որ կողմ են քվեարկել։ Այդ պայմաններում ասել, որ ՀՀ նախագահը դիտավորություն է արել, եւ ոչ մեկ նրա ձեռքը չի բռնել... Դե բերեք 41 պատգամավորին թող նրանք էլ պատասխանատվության ենթարկվեն»,–ասաց նա։

Ըստ Սահակյանի՝ Սահմանադրական դատարանն իրավունք ուներ չեղյալ հայտարարել այդ հրամանագիրը, ինչը, սակայն չի արել. «Այս պայմաններում ասել, որ ՀՀ նախագահը հանցագործություն է կատարել... Ես համոզված, որ նախագահին կհամարեին հանցագործ, եթե նա այդպիսի որոշում չընդուներ, եթե նա նման որոշում չկայացներ»,–եզրափակեց փաստաբանը։