Ուղևորատար ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել առանց շասիի (տեսանյութ)
Մյանմայի Մանդալայ քաղաքի օդանավակայանում առանց շասիի վթարային վայրէջք է կատարել Myanmar National Airlines ավիաընկերությանը պատկանող ուղևորատար օդանավը, որում 89 ուղևոր է գտնվել:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, միջադեպը տեղի է ունեցել Embraer ERJ-190LR ինքնաթիռի հետ, որը Յանգոնգից ուղևորվել էր Մանդալայ: Երբ օդաչուներին չի հաջողվել բացել դիմացի շասին, նրանք երկու պտույտ են գործել ցածր բարձրությամբ թռիչքուղու վերևում, ծախսել են վառելիքն ու հաջող վայրէջք կատարել առանց շասիի:
Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը վայրէջքի պատրաստվում, այնուհետև դիպչում թռիչքուղուն՝ առաջ թեքվելով: Նշվում է, որ ուղևորներից և անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել:
A Myanmar National Airlines Embraer 190 (XY-AGQ) has landed safely with its nose gear retracted at Mandalay airport, Myanmar. No injuries reported. https://t.co/6MgQAQmy0n pic.twitter.com/BzKJ4LhBD2
— Breaking Aviation News (@breakingavnews) 12 мая 2019 г.


















































Օրինազանց վարորդները հայտնաբերվել են, մեքենաները՝ տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք
Ռոմանոս Պետրոսյանը լուսանկարներ է հրապարակել ՀԷՑ-ի բաշխման ցանցի տրանսֆորմատորային ենթակայաններից
Առանց ռուսական նավթի, երբ մոտ է վառելիքի գլոբալ դեֆիցիտը
Հայաստանը՝ միջազգային տեխնոլոգիական համագործակցության նոր հարթակ․ CTBTO-ն առաջին անգամ տարածաշրջանայ...
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԵՄ ընդլայնման հարցերի հանձնակատար Մարթա Կոսի հայտարարությունները
Էապես կրճատվել է այն բնակավայրերի թիվը, որտեղ չկան և հասանելի չեն նախադպրոցական ծառայություններ
Մակրոնը ոչ մի բառով չի դատապարտել Իսրայել-ԱՄՆ Իրանի դեմ պատերազմը. Արաղչի
Պատրաստվելով Օմանում մեր դեսպանության բացմանը. Կադրից դուրս
Թեհրանի կողմից ԱՄՆ-ի վրա հարձակման վերաբերյալ որևէ հավաստի հետախուզական տվյալ չի եղել
ՄԱԿ-ը կոչ է անում ստեղծել անվտանգ նավագնացության միջանցք՝ Պարսից ծոցից նավերը դուրս բերելու համար